Բաժիններ՝

Ամալ Քլունին կպաշտպանի եզդիների ցեղասպանության զոհերին

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Քլունին, կներկայացնի եզդիների ցեղասպանության զոհերի շահերը, որոնք տուժել են ԴԱԻՇ-ի գործողություններից, գրում է ET Online.com-ը:

ԴԱԻՇ-ի զինյալների կողմից Իրաքի հյուսիսը գրավելուց հետո սկսվել էին եզդիների զանգվածային մահապատիժները: Կանանց առևանգում էին ու տանում սեքսուալ ստրկության:

«Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ու Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը ցեղասպանություն են ճանաչել ԴԱԻՇ-ի կողմից Իրաքում եզդիների նկատմամբ իրականացված վայրագությունները: Ինչպե՞ս է պատահել, որ ամենալուրջ հանցագործությունները, որ կատարվում են մեր աչքերի առաջ, չեն հետապնդվում Հաագայի միջազգային քրեական դատարանի կողմից»,- հայտարարել է Ամալ Քլունին:

Քլունիի պաշտպանյալներից է Նադիա Մուրադ անունով մի եզդի կին, ում հաջողվել է 2014թ. նոյեմբերին փախչել 3 ամսվա ստրկություններից ու կտտանքներից:
Նադիա Մուրադը հայտնի ակտիվիստ է, նա առաջադրվել է խաղաղության Նոբելյան մրցանակի:

2015թ. դեկտեմբերին ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը Իրաքի եզդիների հանդեպ վայրագությունները ճանաչել էր ցեղասպանություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս