 
                        Ամերիկայի գավաթի առաջին անակնկալը. Ուրուգվայը դուրս մնաց պայքարից
 
                                    Հարավային Ամերիկայի Գավաթի խաղարկության շրջանակներում գրանցվել է առաջին անակնկալը: C խմբի 2-րդ տուրում տեղի ունեցած Ուրուգվայ-Վենեսուելա խաղում ուրուգվայցիները կրեցին երկրորդ պարտությունը և դուրս մնացին հետագա պայքարից:
Խաղի միակ գոլը հեղինակել է վենեսուելացի Ռոնդոնը:
Հիշեցնենք, որ Ուրուգվայի հավաքականը համարվում էր Հարավային Ամերիկայի Գավաթի հաղթողի ֆավորիտներից մեկը:
C խմբի մյուս խաղում Մեքսիկան 2 անպատասխան գնդակ ուղարկեց Ճամայկայի հավաքականի դարպասը:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        