Բանկերի ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը հասել է 2.19%-ի
2016 թվականի մայիսի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը կազմել է 47 մլրդ 168 մլն դրամ։ Դա կազմում է ընդհանուր վարկերի 2.19%-ը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Համեմատության համար նշենք, որ 2015 թվականի վերջին ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը 1.81% էր, 2016 թվականի մարտին՝ 2.13%, ապրիլին՝ 2.16%:
Մայիսի վերջի դրությամբ ՀՀ բանկային համակարգի կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 2 տրլն 149.3 մլրդ դրամին համարժեք գումար, որից 1 տրիլիոն 315.7 մլրդ դրամը տարադրամով վարկեր են։