
«Եթե բռնաճնշումներն Ադրբեջանում չդադարեն, ապա պատժամիջոցների կիրառումն անխուսափելի կլինի». Քրիս Սմիթ

Թբիլիսիում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժամանակ լսումներ են կայացել Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող վիճակի հարցով, հայտնում է contact.az-ը:
Լսումներին ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթը, որն Ադրբեջանում «Ժողովրդավարության ակտ »օրինագծի հեղինակն է: Այն նախատեսում է պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, որոնք առնչություն ունեն Ադրբեջանմում մարդու իրավունքների խախտումների դեպքերին:
Սմիթը հայտարարել է, որ եթե բռնաճնշումներն Ադրբեջանում չդադարեն, ապա պատժամիջոցների կիրառումը անխուսափելի կլինի:
«Մենք 2013 և 2014թթ. կոնգրեսականների և սենատորների խմբի հետ հանդիպել ենք Ալիևի հետ Բաքվում: Մենք, իհարկե, խոսել ենք մարդու հիմնարար իրավունքների, խոսքի և մամուլի ազատության մասին»,- ասել է Սմիթը:
Նա դրական է գնահատել ադրբեջանցի քաղբանտարկյալների մի մասի ազատ արձակումը՝ նշելով, որ կալանավորումներն ու բռնությունները երկրում չեն դադարել:
Սմիթը հերքել է նաև պաշտոնական Բաքվի մեղադրանքները, թե իբր իր օրինագիծը հայկական լոբբիի ձեռքի գործն է: