
Աղն ու շաքարավազը՝ մաշկի տհաճ բծերի դեմ

Մաշկի վրա ձգվածության բծերն ի հայտ են գալիս շատ անսպասելի: Քաշի նույնիսկ չնչին ավելացումը կարող է նմանատիպ բծերի առաջացման պատճառ դառնալ:
Այս խնդիրը կանխարգելելու համար անհրաժեշտ է սննդակարգում ներառել թարմ մրգեր և բանջարեղեն, կանաչի, ընկուզեղեն: Որքան հնարավոր է՝ շատ ջուր խմեք, սա խոնավեցնում է օրգանիզմը և հրաշալի պրոֆիլակտիկ միջոց է նման բծերի դեմ:
Մի անհանգստացեք , եթե արդեն իսկ առաջացել են այս տհաճ բծերը: Դրանք շատ հեշտ կարելի է հեռացնել մաշկի վրայից:
Բաղադրություն
- 1 բաժակ աղ
- 1 բաժակ շաքարավազ
- 5 բաժակ բուսական յուղ
Բոլոր բաղադրիչները խառնեք, կստանաք սկրաբ հիշեցնող զանգված:
Ստացված քսուքով ակտիվորեն մերսեք մաքուր մաշկը: Լավ կլինի պրոցեդուրան կատարել լոգանք ընդունելիս: Պրոցեդուրան ավարտելուց հետո խոնավեցնող քսուք քսեք:
Ժողովրդական միջոցները կօգնեն ազատվել այս տհաճ երևույթներից: Շաքարավազի և աղի սկրաբից հետո մաշկին մուգ խաղող քսեք: Մրգաթթուների շնորհիվ մաշկի գույնը կբացվի և կհարթվի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը