Բաժիններ՝

Տաքսիների ուղևորները շարունակում են պակասել

2016 թվականի մայիսին ՀՀ տաքսիների միջոցով իրականացված ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 711 հազար մարդ։ Նախորդ տարվա մայիսի համեմատ տաքսիների ուղևորների թիվը նվազել է մոտ 20 տոկոսով, իսկ այս տարվա ապրիլի համեմատ՝ 4.6 տոկոսով։ Այս տվյալները վերցված են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։

Ընդհանուր առմամբ, 2016 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում տաքսիների ուղևորափոխադրումները կազմել են 3 մլն  658.5 հազար մարդ։ Դա մոտ 17%-ով պակաս է 2015 թվականի հունվար-մայիսի ցուցանիշից։

Այս տվյալները վկայում են տաքսի ծառայությունների նկատմամբ պահանջարկի էական կրճատման մասին, որի միտումները շարունակվում են։

Հիշեցնենք նաև, որ այս ոչ այնքան բարենպաստ իրավիճակում տաքսի ծառայությունների հայաստանյան շուկա է մուտք գործել ռուսաստանյնա Yandex օնլայն տաքսի ծառայությունը, որը հուլիսի 1-ից սկսել է գործել մեր մեր երկրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս