«Հայաստանում մեծամաս­նու­թյուն են սահ­մա­­նա­դրա­կան իրավունքների և ազատու­թյուն­ների հա­մար պայքարող քա­ղա­քա­ցիները». Արևիկ Պետրոսյան

Սահ­մա­նա­դրության տեքստային լուծումների կատարելա­գոր­ծումն անհրաժեշտություն է, սակայն մեծապես կարևոր են նաև նոր լուծումների իրավա­կի­րա­ռա­կան ապա­­հո­վու­մը, այդ լու­ծում­ների և իրական կյանքի միջև ան­ջր­պե­տի հաղ­թա­­հա­րու­մը: Հայաստանը վաղուց չի ապրում այնպիսի իրո­ղու­թյամբ, երբ հասարա­կու­թյան ան­դամ­ները պար­տադրված են բավար արվել միայն ծա­փա­հարելով և ար­տա­սա­նելով Սահ­մա­նադրության դրույթները: Հայ հասարա­կու­թյու­նում մեծամաս­նու­թյուն են կազ­մում իրենց սահ­մա­­նա­դրա­կան իրավունքներին և ազատու­թյուն­ներին քաջա­տեղ­յակ, դրանց պաշտպանության հա­մար պայքարող քա­ղա­քա­ցիները: Այս մասին նշեց ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը` Սահմանադրության օրվան ընդառաջ «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում:

-Հայաստանը այս տարի Սահմանադրության օրվան ընդառաջ է գնում նոր իրողությամբ՝ նոր Սահմանադրությամբ: Քաղե՞լ ենք արդյոք բարեփոխված Սահմանադրության առաջին պտուղները և ի՞նչ նոր հնարավորություններ է այն մեր երկրի համար բացում:

– Նախ բոլորիս շնորհավորում եմ Սահմանա­դրու­թյան օրվա առիթով և ցանկանում եմ, որ յուրաքանչյուրիս համար այն դառնա ապրո՛ղ իրողություն: Հայ իրավունքի հու­շար­ձան­ները վկայում են, որ մեր ժո­ղովրդի պատ­մա­կան ճակա­տա­­գրում Սահմանադրությունն ունեցել է առանց­քային նշանակություն, այն կտրված չի եղել իրականությունից, այլ նպատա­կաուղղ­ված է եղել ապահովելու մեր լինե­լիու­թյու­­նը, ինք­­­նու­թյան պահպանումը, վերափո­խե­լու սո­ցիա­­լա­կան կյանքը, հաղթահարելու ան­­գթու­թյունը, սահ­մանափակելու փառասի­րու­թյունն ու իշխանությունը:

Այո, այս տարի Սահմանադրության օրվան ընդառաջ գնում ենք նոր իրո­ղու­թյամբ. 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված ՀՀ Սահ­մա­­նա­­դրու­թյան փոփոխու­թյուն­­ները նախանշում են սահմանադրական զար­գա­ցում­­նե­րի նոր փուլի սկիզ­բ: Սահ­մա­­նա­դրա­կան հիշ­յալ բա­րե­փո­խումների հիմքում դրվել են իրա­վունքի գերա­կա­­յու­թյան սկզբուն­քի իրաց­ման, մար­­­­­դու հիմնական իրավունքների և ազա­­տու­թյուն­ների երաշ­­խավորման սահմա­նա­­դրա­­­­կան կա­ռուց ակարգերի կա­տա­րե­լա­­գործման, իշ­խա­­նու­­թյունների լիարժեք հա­վա­սա­­­րա­կշռման ապա­հովման, հան­րային կառա­վար­ման արդ­յու­նա­վետության բարձ­րաց­­ման, քա­ղա­քական իշխա­նության գերկենտրոնացվածության հաղթահարման, արդյունավետ ար­դա­րա­­­դա­տու­թյան կայացման, քաղաքացիական հասարակության դերի էական բարձրաց­ման նպա­­տակ­ներ: Այս նպա­տա­կ­ներն իրաց­վել են` ձևավորելով համապատասխան սահմա­նա­­դրա­­կան մի­ջա­­վայր:

Անշուշտ, անհրաժեշտ է Սահ­մա­նա­դրության տեքստային լուծումների կատարելա­գոր­ծումը, սակայն մեծապես կարևոր են նաև նոր լուծումների իրավա­կի­րա­ռա­կան ապա­­հո­վու­մը, այդ լու­ծում­ների և իրական կյանքի միջև ան­ջր­պե­տի հաղ­թա­­հա­րու­մը:

Բարեփոխված Սահմանա­դրու­թյան առաջին պտուղ­­նե­րը քաղելուն այ­սօր կա­րե­լի է անդ­­­րադառնալ միայն այն դրույթների մասով, որոնք արդեն ուժի մեջ են մտել, և, թերևս, լիար­­­­ժեք եզրա­հան­գում­ներ անելը դեռ վաղ է, քանի որ կարճ ժա­մա­նակ է անցել: Մաս­նա­վո­րա­պես, 2015 թվա­կանի դեկ­տեմ­բերի 22-ից ուժի մեջ են մտել մար­դու և քա­ղա­­քացու հիմ­­նա­­կան իրա­­­վունք­­­ներն ու ազա­­­տու­թյուն­ները սահ­մա­նող դրույթ­նե­րը: Բնականաբար, այս առու­­­մով ասե­­­լիքը, նախևառաջ, հիմնական իրա­վունք­ներն ու ազա­տու­­թյուն­ներն իրաց­նող­­նե­րին է: Մենք վաղուց չենք ապրում այնպիսի իրո­ղու­թյամբ, երբ հասարա­կու­թյան ան­դամ­ները պար­տադրված են բավարարվել միայն ծա­փա­հարելով և ար­տա­սա­նելով Սահ­մա­նադրության դրույթները:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այ­սօր մեր հասարա­կու­թյու­նում մեծամաս­նու­թյուն են կազ­մում իրենց սահ­մա­­նա­դրա­կան իրավունքներին և ազատու­թյուն­ներին քաջա­տեղ­յակ, դրանց պաշտպանության հա­մար պայքարող քա­ղա­քա­ցիները: Կա­րող եմ փաստել, որ 2015 թվա­կա­­­նի դեկ­տեմբերի 22-ից առ այսօր ՀՀ սահմա­նա­դրա­կան դա­տա­րա­նի կողմից քննու­­թյան առն­ված գոր­ծերով դիմող 30 սուբյեկտներից 27-ը եղել են ֆիզիկական և իրա­վա­բա­­նական անձինք: Այդ գործերով բարձ­րացվել են վի­ճարկ­վող իրա­վա­նոր­մե­րի` մարդու և քա­ղա­­քացու հիմ­­­­նա­կան իրա­վունք­­­­նե­­րը և ազա­­տու­թյուն­ներն ամ­­րա­գրող սահ­մա­նադրական փո­փոխված դրույթ­ներին հա­մապատասխանության հար­ցեր, և զգալի թվով իրա­վանորմեր ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր:

– 21 տարի առաջ ՀՀ քաղաքացիները գրեթե միաձայն ընտրեցին սահմանադրական հան­րապետության ուղին` ՀՀ-ն հռչակելով ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, մարդու և քաղաքացու իրավունքները և ազատություններն ամրագրելով երկրի մայր օրենքով: Որքանո ՞վ է այս տարիների ընթացքում Հայաստ անի Հանրապետությունն ընթացել նախանշված ուղուն հավատարիմ: Ո ՞ր հարթության վրա եք նկատում բացթողումներ:

– Այն, որ 21 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում սահմա­նա­դրա­­­կան ճգնաժամ չի ար­ձա­նագր­վել, այդ թվում՝ սահմանադրական առանցքային լու­ծում­­ների շնորհիվ, ըստ իս, փաստ է: Այն, որ սահմանադրորեն հռչակ­­ված նպա­տակ­նե­­­րը, սկզբունք­նե­րը և նորմերը լիարժեքորեն կենսագործելու, իրաց­նելու ուղղությամբ, ան­շուշտ, դեռ շատ անե­լիքներ ունենք, կարծում եմ, դա ևս անժխտելի է: ՀՀ սահմանադրական դատարանն իր որո­շումներում և դրանց կատարման վիճակի վե­րա­­բերյալ տարեկան հաղորդումներում բազ­մի ցս արձանագրել է իրա­վա­կան պետության կայացման ու առաջընթացի գլխավոր խոչ­ըն­դոտ հանդիսացող, ինչպես նաև սահմանա­դրա­կան օրի­նա­կա­նության տեսանկյունից անհե­տա­ձգելի լուծումներ պահանջող խնդիր­ների շրջանակը, մասնա­վո­րա­պես.

– երաշխավորված ու ապահովված չէ մարդու` սահմանադրորեն ամրագրված հիմնա­կան իրավունքների անմիջական գործողությունը,

– իրավունքի գերակայության սկզբունքը չի դարձել մարդկանց սոցիալական վարքագծի, քաղաքական ինստիտուտների քաղաքական վարքագծի և իշխանությունների հանրային վար­­­քագծի հենքը,

– խիստ անհստակ են իշխանությունների հայեցողության սահմանները, արդյունավետ չի գործում իրավունքով իշխանության սահմանափակման սկզբունքը,

– մեծ խզում է առաջացել սահմանադրական արժեբանության և հասարակական պրակ­տի­­կայի միջև, հստակ ու հանրայնորեն ընկալելի չեն սահմանադրական բարոյականության չա­փորոշիչները,

– քաղաքական, տնտեսական և վարչական ներուժի սերտաճումն ընդհուպ երկրի ազ­գային անվտանգության սպառնալիք է դարձել՝ դրանով պայմանավորված բոլոր հետևանք­նե­րով հանդերձ:

Նշված խնդիրների հաղ­թահարման համար 2015 թվականի Սահմանադրության փո­փո­խություններով ամրագրվել են անհրաժեշտ նախադրյալներ: Իսկ վերջինների իրացումն ուղ­ղա­­կիորեն պայմանավորված է հանրային իշ­խա­­նության կողմից իր պոզիտիվ պարտա­կա­նու­թյունները կատարելու, ինչպես նաև անձի կողմից սո­ցիա­լապես ակտիվ վարքագիծ դրսևո­րելու համարժեք մակար­դա­կով: Ժա­մա­­նակի հրա­մայականներն են՝ սահմանադրական ժո­ղովրդավարության հաստա­տու­մը, և այն, որ Սահմանադրությունը դառնա ապրող իրողու­թյուն, ձևա­վոր­վի սահմա­նա­դրա­կան մշակույթ:

-Սահմանադրական փոփոխություններից հետո բազմաթիվ օրենքներ կարիք ունեն բարեփոխված Սահմանադրության դրույթներին համապատասխանեցման: Քանի ՞ օրենքում է ենթադրվում փոփոխություն: Ի ՞նչ է արվում օրենսդրական դաշտում այդ ուղղությամբ:

– 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման շրջա­կանները նախանշված են: ՀՀ Նա­խա­գա­հի 2016 թվականի փետրվարի 10-ի հրա­մա­նագրով հաս­տատ­վել է ՀՀ Սահ­մանադրու­թյան փոփո­խու­թյուն­նե­րով անվանականորեն սահ­մանված և ընդուն­ման, փո­փոխ­ման կամ լրաց­ման ենթա­կա օրենքների ցանկը: Այդ ցանկում ներառվել է 12 օրենքի նախագիծ­­: Հիշ­յալ հրա­­մա­նագրով ՀՀ կառավարությանը հանձ­նարարվել է նաև ապա­հովել նշված օրենք­նե­րի նա­­խա­գծե­րի մշակումը, ինչպես նաև հաստատել ՀՀ Սահմա­ն ա­դրու­թյան փո­­փոխու­թյուն­ների՝ օրեն­­քով կարգավորման պա­հանջ ուղղակիորեն նախատեսող դրույթ­­նե­րի հի­­ման վրա ըն­դուն­ման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցան­կը, ապա­­հո­վել այդ օրենքների նա­խագծերի մշա­կումը, դրանք սահմանված կարգով և ժամ­կետ­ներում ՀՀ Ազ­գա­յին ժողովի քննարկ­­ման ներկայացնելը: Հարկ է նշել նաև, որ ՀՀ Նախագահի հիշյալ հրա­­մա­նա­գրով ստեղծվել է ՀՀ Նախա­գա­հին առընթեր սահ­­­մանա­դրա­կան բարե­փո­խում­ների իրավական ապահովմանն աջակցող մաս­նագիտական խորհրդա­կցա­կան խոր­հուրդ:

ՀՀ կառավարությունն իր 2016 թվա­կանի մարտի 10-ի որոշ­մամբ հաստատել է ՀՀ Սահ­մա­նադրության փոփո­խու­­­թյունների՝ օրեն­քով կարգավոր­ման պահանջ ուղղակիորեն նախա­տեսող դրույթների հի­ման վրա ըն­դուն­ման, փո­փոխ­ման կամ լրացման ենթակա օրենք­նե­րի ցանկը: Հիշյալ ցան­կում նե­­րառ­­վել է 62 օրենքի նախագիծ:

Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովումն ընթացքի մեջ է: Մաս­նա­վորապես, ինչպես հայտնի է, 2016 թվականի մայիսի 25-ին ընդունվել է ՀՀ ընտ­րա­կան օրենս­­գիրքը, իսկ 2016 թվականի հունիսի 30-ին`դրանում փոփո­խու­թյուն­ներ ու լրա­ցում­ներ կատարելու մասին օրենքը: Ազգային ժողովի քննարկ­մանն է ներ­կա­յաց­վել նաև Մարդու իրա­վունք­ների պաշտպանի մասին ՀՀ օրենքի նա­խա­գիծը:

– Օրենսդրական աշխատանքի երկարամյա փորձ ունեք. ըստ Ձեզ՝ քաղաքական կոնսոլիդացիայի արդյունքում բարեփոխված Մայր օրենքն արդյոք ստեղծո ՞ւմ է հնարավորություններ՝ քաղաքացու իրավունքներն ու հիմնարար ազատությունները լիակատար իրագործելու համար: Բնական է, որ Մայր օրենքն էլ պարբերաբար կատարելագործվելու կարիք է զգում. ո ՞ր ոլորտներն են, որոնցում կարգավորումները պարբերական վերանայումների և լրացումների անհրաժեշտություն կզգան:

– Անշուշտ, Սահմանադրության գլխավոր խնդիրներից է մարդու և քաղաքացու հիմ­նա­կան իրավունքների և ազատությունների երաշխավորումը, և, ըստ այդմ, Սահ­մա­նա­դրության կեն­­­սու­­նա­կու­թյան գնահատման գլխավոր չափանիշներից է այդ իրա­վունք­­­նե­րի և ազա­­­­տու­թյուն­ների լիարժեք իրացման և արդյունավետ պաշտ­պա­­նու­թյան սահ­մա­­նա­դրա­­իրա­­­վա­կան երաշ­խիքների ու կառու­ցա­կար­գերի առկայու­թյու­նը: Այո, սահմանա­դրա­կան բա­րե­փոխում­նե­րով մար­դու և քաղաքա ցու հիմնական իրա­վունք­­­ների և ազատու­թյուն­ների իրաց­ման հնա­րա­վո­րություններն ընդլայնվել են: Մասնավորապես, ելնե­լով մար­դու և քաղա­քացու սահմա­նա­դրո­րեն ամրագրված անօտարելի իրավունքների բնույ­թից և դրանց երաշ­խա­վորման, ապա­հով­ման ու պաշտպանության առանձնա­հատ­կություն­նե­րից, հստա­կեցվել է սահ­մանա­դրա­կան իրավունքների դասակարգումը, ընդլայնվել են խախտված իրա­վունքները ներպետական իրա­վական համակարգում պաշտպանելու երաշ­­­խիք­ները: Բա­ցի այդ, հաշվի առնելով մի ջա­զգա­յին սահմանադրական զարգացումների ար­­դի միտում­նե­րը բարելավվել են իրավունք­նե­րի սահմա­նա­փակմանն առնչվող լուծում­ները` հիմ­քում ունե­նա­լով համաչափության, որոշա­կիու­թյան և իրա­վուն­քի էու­թյան անխախ­տե­լիու­թյան սկզբունք­ները:

Պետք է նշեմ նաև, որ լիարժեք արդյունքի համար սահմանադրական` արդեն իսկ առ­­կա հնա­րավորությունները պետք է իրավաչափ և արդ­­յու­­նա­վետ կենսագործվեն նաև իրա­վա­ստեղծ, իրա­վա­կի­րառ և իրա­­վա­պաշտ­պան գործու­նեու­թյամբ:

Իհարկե, Սահմանադրությունն ունի հա­սարա­կու­թյան համա­կար­­գային կայունության երաշխավորի դեր: Մյուս կողմից Սահմանադրությունը չի կարող չարձագանքել մար­դու իրա­վունքների և ազատությունների ապա­հով­ման և պաշտպանության սահ­մա­նադրական երաշխիքների ամրապնդման, ժո­ղովրդա­վա­րու­թյան արմատավորման նոր խնդիր­նե­րին, ներ­պե­տա­կան ու միջազգային զարգա­ցում­ներին և պետք է առաջադրի առաջ­ըն­թաց ապա­հո­վող լուծումներ:

-Սահմանադրական դատարանի համար հոբելյանական տարի է. ինչպե ՞ս եք գնահատում անցած տարիները և ապագայի ինչպիսի ՞ տեսլականով եք առաջ շարժվում:

– Իր կազմավորման առաջին օրերից ՀՀ սահմանադրական դատարանը մեծ ներդրում է ունեցել երկրում սահմանադրականության ապահովման գործընթացում: Անցած 20 տա­րի­­նե­րին ՀՀ սահմանա­դրա­կան դատարանն ընդունել է 1290 որոշում, որոն­ցից 228-ը` նոր­մատիվ ակտերի, 43-ը` ընտրական վեճերի և 1019-ը` մի­ջազ­գա­յին պայ­մա­նա­գրերի սահ­մա­նա­­դրականության հարցերով: Նորմատիվ ակտերի սահմանա­դրա­կա­նու­թյան գործերից 90 տո­կոսը ՀՀ սահ­մա­նա­դրա­կան դա­տարանը քննության է առնել ֆիզիկա­կան և իրավա­բա­նա­կան ան­ձանց դի­մու­մի հիման վրա և վի­­ճարկվող նորմերի զգալի մա­­­­­սը ճա­նա­չել ՀՀ Սահմա­նա­­դրու­թյանը հա­կա­սող և ան­­­­վա­վեր: Հիշ­յալ որոշումներով ՀՀ սահ­մա­նա­դրա­կան դա­տա­րանն առա­­­ջա­դրել է դոկ­­­տ­րի­նալ մո­­տե­ցում­ներ, ար­­տա­­­հայ­տել իրա­վա­­կան առանց­­­քա­յին դիր­­­­­­­քորո­շում­­ներ և հետ­ևո­­­­ղակա­նո­րեն զար­գացրել դրանք: Այդ իրա­վական դիրքո­րո­շումների հի­­ման վրա օրենս­դրա­կան իրավա­կար­գա­­վորումներում կա­տար­­­­վել են համա­կար­գային և ինս­­տի­տու­ցիո­նալ բնույթի բազ­­մաթիվ փո­փո­խու­­­­թյուն­­ներ: Սահմանադրական դա­տա­րա­նի իրավա­կան դիրքորոշումները հաշվի են առն­վել նաև ՀՀ սահ­­մա­նա­դրա­կան բա­րե­փո­խում­ների ըն­թացքում:

Ասվածը բնավ չի նշանակում, թե սահմանադրական արդարադատություն իրա­կա­նաց­նելիս ՀՀ սահմանադրական դատարանը չի բախվում խնդիր­նե­րի, որոնք, ի դեպ, քիչ չեն: Այդ խնդիրները պայմանավորված են նաև սահմանա­դրա­իրա­­վա­կան կանոնակարգումներով, այդ թվում` պետական իշխանության այլ մարմինների հետ գործառ­նա­կան փոխ­հարաբե­րու­թյուն­ների մակարդակով: Պետք է նշեմ, որ առկա խնդիրների լուծման էա­կան նա­խադրյալներ են ամրագրվել սահմանադրական վերջին փոփոխություններով: Մաս­նա­վո­րա­­պես, սահմա­նա­դրական մակարդակում հստակ ամրագրվել է սահմանադրական դատարանի հիմնական գոր­­ծա­ռույ­թը՝ Սահմանադրության գերակայության ապահովումը: Սահմանադրական առանց­­­­­­­քա­յին փոփո­խու­թյուններ են կա­տա­ր­վել նաև սահմանա­դրա­­կան դատարանի լիազորություններում` ընդլայ­նելով սահմա­նա­դրա­­կան վերահսկո­ղու­թյան օբյեկտների շրջանակը: Վե­րափոխվել է սահ­մա­նադրական դա­տա­րանի կազ­մավորման կարգը, բարձրաց­վել են սահ­մա­նադրական դա­տարանի դա­տա­վոր­ների տա­րի­­քա­յին և մասնագիտա­կան փոր­ձառության ցեն­զերը, սահ­մա­նա­փակվել է նրանց պաշ­­տո­նա­­վարման ժամկետը, ինչը հնարավորություն է տա­լիս սերն­դա­փո­խու­­թյան և գա­ղա­փա­­րական փոփոխու­թյուն­ների:

Դատական սահմանադրական վերահսկողությունը հասարակության մեջ կայու­նու­թյան, դինամիկ զարգացման հետևողականության ու անընդհատության ապա­հով­ման միջոց է և պետք է ունենա լիարժեք սահմանադրական հնարավորություններ` գոր­ծելով անկախ և անա­չառ, ապահովելով իշխանության սահմանափակումը` հօգուտ իրա­վուն­քի սկզ­բունք­նե­րի:

Կրկին շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առիթով: Մեր բո­լո­րի պարտքն ու պատասխանատվությունն է համակարգված և հետևողականորեն կենսագործել Հա­յաստանի Հանրապետության Սահ­մա­նա­դրությամբ հռչակված ժողովրդավարական, սո­ցիա­­­լական և իրավական պետության կա­յաց­ման նպատակներն ու սկզբունք­­ները, ամրապնդել մեր անկա­խու­թյու­նը:

Հարցազրույցը` Նարինե Նազարյանի

Տեսանյութեր

Լրահոս