
Դոլարն ու եվրոն թանկացել են, ֆունտը՝ էժանացել

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 477.16 դրամ։ Նախորդ աշխատանքային օրվա համեմատ դոլարն արժևորվել է 0.33 դրամով։
Եվրոյի փոխարժեքը երեկվա համեմատ բարձրացել է 1.37 դրամով. մեկ եվրոն հուլիսի 4-ին արժե 531.03 դրամ։
0.03 դրամով թանկացել է նաև ռուսական ռուբլին՝ հասնելով 7.46 դրամի։
Իսկ բրիտանական ֆունտը հակառակը՝ արժեզրկվել է։ 1 ֆունտի փոխարժեքը կազմում է 633.91 դրամ, որը 0.85-ով ցածր է ուրբած օրվա փոխարժեքից։