Ադրբեջանական Trend գործակալությունը, հղում կատարելով կրոնական կառույցների հետ աշխատող պետական կոմիտեին, հայտնում է, որ Ադրբեջանում հատուկ օպերացիաներ են սկսվել գուշակությամբ զբաղվողների նկատմամբ:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը քիմիական զենք է կիրառել Սիրիայի Հալեպ քաղաքի բնակելի թաղամասերում, որոնք գտնվում են սիրիական բանակի վերահսկողության ներքո: Այս մասին հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը:
Վաշինգտոնի Սիլվեր Սփրինգ արվարձանում գազի պայթյունի հետևանքով 7 մարդ է զոհվել, հայտնում է АР-ն` հղում կատարելով տեղի ոստիկանությանը: Ավելի վաղ հայտնաբերվել էր 4 զոհի մարմին:
Թուրքիայի իշխանությունները արտակարգ դրության ռեժիմի պայմաններում երկու հրաման են արձակել, որոնց համաձայն` իրենց պաշտոններից են զրկվում 2000 ոստիկան և երկրի զինված ուժերի հարյուրավոր ներկայացուցիչներ` կապված հեղաշրջման անհաջող փորձի հետ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավարտվեց Ռիո-2016-ի հերթական մրցումային օրը: Մեդալային ընդհանուր հաշվարկում ԱՄՆ-ի հավաքականը 1-ին տեղում է, Ռուաստանը՝ 4-րդ, իսկ Հայաստանը հավաքականը 36-րդն է:
Օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 240 կրակոց:
Տարվա առաջին 7 ամիսների ընթացքում հաշվեգրված ապահովագրավճարների ծավալը կազմել է 10 մլրդ 806 մլն դրամ։
Microsoft ընկերությունը կսկսի թողարկել նոութբուքեր՝ ալկանտարայի գործվածքից կափարիչներով: Նորույթի մշակմամբ զբաղվել է դիզայներ Ռեյչել Բելը, դրա համար նրան պահանջվել է մեկուկես տարի, հաղորդում է WWD-ը: Բելի խոսքով՝ գործվածքը հաճելի է շոշափելիս եւ օգտատիրոջը հարմարավետության զգացում է տալիս:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 18-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ բնակելի զանգվածի` ամբողջությամբ, 3-րդ զանգվածի 30, 31 և 2-րդ զանգվածի 21-ից-26 համարների, Ձոր 1, 2 թաղամասերի, Փիրումյան փողոցի, Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի, Արտակարգ իրավիճակների նախարարության շենքերի, Օլիմպիական կոմիտեի ավանի ջրամատակարարումը:
Nike ընկերությունը, որը մասնագիտացած է մարզական հագուստի եւ կոշիկների արտադրության բնագավառում, իր YouTube-ալիքում հրապարակել է տեսահոլովակ 86-ամյա միանձնուհի Մադոննա Բադերի մասին: Տարեց կինն զբաղվում Է տրիատլոնով՝ մարզաձեւ, որն իրենից ներկայացնում Է մրցություն՝ բաղկացած լողի, հեծանվավազքի եւ վազքի փուլերից:
«Վերջին ժամանակներս ես ինձ վատ եմ զգում: Իմ շունը իմ միակ մտահոգությունն է»,- հայտարարել է թոշակառուն: Տարեց մարդը սրտի մի քանի կաթված ու ինսուլտ է տարել եւ ցանկանում է վստահ լինել, որ իր մահից հետո իր շունն արժանավայել կյանք կունենա: Ապաստարանի վարչակազմը համաձայնել է հոգ տանել կենդանուն, բայց հրաժարվել է վերցնել թոշակառուի փողերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Pokemon GO խաղի թողարկումից հետո մեկը մյուսի հետևից ստեղծվեցին հավելվածներ, որոնք օգնում էին հեշտ հաղթահարել խաղի արգելքները և գտնել ամենաթանկարժեք չարագործներին:
The Beatles-ի թմբկահար Ռինգո Սթարը թոռնորդի է ունեցել: Այս մասին հայտնել է Noise 11-ը: Տղային անվանել են Սթոուն:
Նա գոռացել է եւ օգնություն խնդրել, բայց նրան ոչ ոք չի լսել: Կինը ոչ մի բանից կառչելու հնարավորություն չի ունեցել, եւ նա գրեթե երկու օր ինքնուրույն դիմացել է ջրի երեսին, մինչեւ, վերջապես, ձկնորսանավակ է նկատել, որի վրա էլ նրան բարձրացրել են: Հրատարակությունը նշում է, որ 32-ամյա տուժած կնոջը նույնիսկ հաջողվել է ննջել՝ մնալով ջրի երեսին, իսկ մեծ նավերի մոտենալու դեպքում լողացել է հեռու, դրանց տակ չընկնելու համար:
Հավելվածը ստեղծողները վստահացնում են, որ դրանից հնարավոր կլինի օգտվել նույնիսկ թույլ ազդանշանի դեպքում: Duo-ն խոսակցի պատկերի որակն ավտոմատ կերպով կհարմարեցնի միացման արագությանը: Ըստ որում կապը չի ընդհատվի wi-fi ցանցից շարժական ինտերնետին (LTE, 3G եւ այլն) միանալիս եւ ընդհակառակը:
Վերականգնման ենթակա գործվածքն ընկղմում են մի քանի լուծույթների մեջ՝ պոլիԷլեկտրոլիտի՝ դրական եւ բացասական լիցքավորված պոլիմերներից բաղկացած նյութի շերտի ձեւավորման համար: Փորձարկումները ցույց են տվել, որ գործվածքի կտորները ամուր կպչում են միմյանց:
Որքան արժե աշխարհի տարբեր երկրների համալսարաններում սովորելը։
Քչերը գիտեն, որ դեռևս 50 տարի առաջ գիտնական Բրոնդա Օտտո Բարնսը պարզել է, որ մարմնի ջերմաստիճանը կարող է մատնանշել, թե ինչ վիճակում է գտնվում վահանագեղձը:
NASA-ի տվյալներով՝ 2016 թվականի հուլիսը դարձել է Երկրի վրա ամենաշոգ ամիսն օդերեւութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում, այսինքն՝ վերջին 136 տարում, տեղեկացնում է BBC-ն:
Alberto Guardiani իտալական բրենդը գործարկել է «Շաբաթ երեկոյան ատրակցիոնների պարկում» անվանումը կրող գովազդային արշավը՝ աջակցելու կոշիկի նոր հավաքածուի թողարկմանը:
Տարբեր ֆիլմերում նրա մարմնավորած տարբեր կերպարները հիմնականում երկու անուն ունեն՝ Ֆրանսուա Պերեն և Ֆրանսուա Պինյոն:
Չինաստանն անցած գիշեր իրականացրել է աշխարհում առաջին փորձարարական արբանյակի արձակումը քվանտային կոմունիկացիաների համար: Այս մասին հայտնել է South China Morning Post թերթը:
2015 թվականին առաջին հնգյակը բաղկացած է միայն ՏՏ ոլորտի ընկերություններից
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է կարիերան շարունակել «Չելսիում»:
Տարել են տեսախցիկներ, ֆոտոապարատներ, օբյեկտիվներ, որոնք բավականին արժեք ունեն: Մեր տեխնիկաները հատուկ տարբերանշան ունեն, բոլորը ճանաչում են, հանրապետությունում վաճառելը դժվար կլինի: Գուցե փորձեն հարեւան երկրներում իրացնել,- ասում է Սերգեյ Հարյապետյանը, ով նաեւ «Վայ մամա ջան» կատակերգության ռեժիսորն է:
Օգոստոսի 16-ին տեղի է ունեցել 2019 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294194) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Օգոստոսի 17-18-ը՝ երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Օգոստոսի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին կմեկնարկեն Չեմպիոնների լիգայի որակավորման չորրորդ փուլի առաջին հանդիպումները:
«Հայաստանի ամբողջ տարածքի մեկ երրորդը արոտավայրերն են` 1 միլիոն 300 հազար հա մակերեսով: Դրանց չօգտագործման հիմնական պատճառն արոտներում խմելու ջրի բացակայությունն է: Եթե կենդանին արոտում խմելու ջուր չունի, արոտներ չեն գնում: Երկրորդը` արոտներում կերի կայուն բազայի ստեղծումն է: Ձմեռային սեզոնին կենդանիները պետք է ապահովված լինեն բավարար չա փի կերով»:
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բարկացել է ՝ իմանալով, որ թիմի ղեկավարությունը ցանկանում է բաց թողնել դարպասապահ Բրավոյին «Մանչեսթեր Սիթի»: Ըստ իսպանական մամուլի՝ Էնրիկեն արգելել է վաճառել Բրավոյին: