Հանրապետության տարածքում օգոստոսի 16-18-ը՝ երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Իսկ օգոստոսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վրաստանի «Կենտրոնամետներ» կուսակցությունը կարող է զրկվել նախընտրական գրանցումից: Ինչպես հայտնել է Վրաստանի ԿԸՀ մամուլի խոսնակ Աննա Միքելաձեն, ԿԸՀ-ն կքննարկի նոր հանգամանքները, որտեղ ասվում է այն մասին, թե կուսակցությունը ղեկավար անձ չունի, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի տներից մեկի մոտ խաղալու ժամանակ երեխաները փամփուշտներ են հայտնաբերել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանպարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Opel Ji» մակնիշի 34 FV 821 (վարորդ` 1958 թ. ծնված Ս. Բ.), «Wolksvagen Golf» մակնիշի 05 MA 045 (վարորդ՝ 1990 թ. ծնված Գ. Հ.) և «Opel Vectra» մակնիշի 34 QV 099 (վարորդ՝ 1982 թ. ծնված Ե. Մ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները բախվել են և դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
Եվրամիության արտաքին սահմաններում համագործակցության օպերատիվ կառավարման գործակալությունը` ՖՐՈՆՏԵՔՍ-ը, հավելյալ Բուլղարիա է ուղարկել 100 աշխատակցի, որոնք պետք է օգնեն բարելավել երկրում սահմանային վերահսկողությունը, հայտնում է RIA Novosti-ն:
Օգոստոսի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց:
Թուրքական ոստիկանությունը խուզարկություններ է անցկացնում Ստամբուլի միաժամանակ 44 ընկերություններում և հրաման է արձակել ձերբակալել նրանց ղեկավար կազմի 120 աշխատակիցների, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
«Մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի պաշտոնատար անձանց հետ կարծիքների փոխանակման հնարավորությունը, ինչպես նաև Թուրքիայի կողմից մեր ջանքերին աջակցելը` ուղղված առարկայական բանակցություններում առաջընթաց գրանցելուն և բռնության ռիսկերի նվազեցման միջոցառումների անցկացմանը»,- ասել է Ուորլիքը:
ՀՀ 20 առևտրային բանկերի ակտիվների ընդհանուր ծավալը կազմել է 3 տրլն 650.87 մլրդ դրամ
Օրինակ, 2011 թվականին Ֆրանսիայում ուռուցքային հիվանդությունների պատճառով 92 հազար մարդ է մահացել այն դեպքում, երբ սրտի ու անոթների հետ կապված խնդիրների պատճառով մահացել է 64 հազար մարդ: Իսպանիայում այդ ցուցանիշները կազմել են 67 եւ 53 հազար, իսկ Մեծ Բրիտանիայում՝ համապատասխանաբար 87 հազար եւ 79 հազար:
Առավել աղմկահարույց ձախողումների թվում են՝ «Սպիտակաձյունիկը եւ որսորդը 2», «Նինձյա-կրիաներ 2», «Անկախության օրը. Վերածնունդ», «Տարզան. Լեգենդ» եւ «Ուրվականներ որսացողները» ֆիլմերը:
Տեսագրության մեջ, որը հինգ օրում ավելի քան երեք միլիոն դիտում է հավաքել, ինժեներական ֆակուլտետի ուսանողը ներկայացրել է իր մշակած արտակմախքը, որը հագնելով՝ մարդը կարող է ազատ քայլել եւ շուրջ 150 կիլոգրամ բարձրացնել: Մանիքանդանը հուսով է, որ իր պատրաստած հագուստը կարող է օգտակար լինել ոչ մայն ծանրություններ բարձրացնելու, այլեւ Հնդկաստանի զինված ուժերի համար:
Apple-ը երեք պլանշետ կթողարկի 2017 թվականին: Բացի 10,5-դյույմանոց iPad Pro-ից, կհայտնվի 12,9-դյույմանոց iPad Pro 2 եւ համեմատաբար ոչ թանկ 9,7-դյույմանոց iPad: Այս մասին MacRumors հրատարակությանը պատմել է վերլուծաբան Մինգ Չի Կուոն, որը հայտնի է իր հաջող կանխատեսումներով:
Միացյալ Նահանգների Ray-Ban ընկերությունը թողարկել է արեւապաշտպան ակնոցների նոր հավաքածու: Այս մասին lenta.ru-ին հայտնել է առեւտրանիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը: Նորույթների թվում են գրադիենտային ոսպնյակները՝ փայլքերով, եւ քթարմատին կրկնական կամրջակը: Նրա խոսքով՝ հեղաշրջում են դարձել շրջանակների նոր ձեւերը՝ ձվաձեւ եւ վեցանկյուն:
Չորրորդ տեղը բաժին է հասել երկրի «գլխավոր բժշկին»՝ Միշել Սիմեսին, որը հեռուստառադիոհաղորդումներ է վարում առողջության խնդիրների շուրջ եւ այդ թեմաներով բազմաթիվ հոդվածների ու գրքերի հեղինակ Է: Կես տարում Սիմեսը վարկանիշում բարձրացել է հինգ աստիճանով:
Marketium.ru կայքը գրում է, որ եթե հոգնել եք facebook-ում հաղորդագրությունները դասակարգելուց և դրանց մի մասը ջնջելուց, կարող եք միանգամից ազատվել բոլոր անպետք հաղորդագրություններից։ Դրա համար գոյություն ունի այնպիսի ծրագիր, ինչպիսին է «Facebook Delete All»-ը։
Բոլորն էլ գիտեն, որ առողջական այս խնդիրը տհաճ հոտի և քորի պատճառ է: Բացի այդ, վնասվում է նաև եղունգի վերին շերտը:
ԱՄՆ-ի Բաթոն Ռուժ (Լուիզիանայի նահանգ) քաղաքի բնակիչը փրկել է մի կնոջ եւ նրա շանը, որոնք հեղեղումների ժամանակ արգելափակված էին մնացել ավտոմեքենայում:
Երևան քաղաքի բնակարանային ֆոնդը կազմել է 24 315 573 քմ, որը ընդհանուրի 25.9%-ն է
«Եվրահանձնաժողովն այդ մասին նախնական ծանուցմամբ հանդես կգա սեպտեմբերին, իսկ ընթացիկ տարում ավելի ուշ կոնկրետ օրենսդրական դրույթներ կհրապարակի սույն ոլորտում»,- նշել է Financial Times-ը:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ այսօր՝ օգոստոսի 15-ին, կազմել է 475.79 դրամ:
Արթուր Վանոյանի մասին պատմում են ընկերները
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Շահեն Հ.-ն, որը օգոստոսի 1-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ծառայությունների ոլորտի հասույթը նվազել է 2.9%-ով և կազմել 1 մլրդ 43.7 մլն դրամ
Ես հաճախ եմ ասում, որ ես Հայաստանի և աշխարհի քաղաքացի եմ: Լավ կլիներ, որ փառատոնների մասնակիցները վիզաների խնդիր չունենային: Լավ եմ զգում, երբ տեսնում եմ, որ շատ մարդիկ Երևանից գալիս են Ծաղկաձոր, այս հիանալի տոնին մասնակից լինելու համար:
Ինչպես տեղեկացրել է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, անցած տարի Ադրբեջանը Վրաստանի տնտեսությունում ներդրել է 550 մլն դոլար, ինչը կազմում է ուղղակի օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի 35 տոկոսը: Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 14-ին, ժամը 19-ին, Վարդանիձոր գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Ռուզաննա Ս.-ն:
Առաջին խաղում կատալոնացիները կարողացան հաղթել 2:0 հաշվով: Սակայն խաղի ընթացքում կատալոնացիները կորցրին իրենց 2 ֆուտբոլիստներին՝ կիսապաշտպան Անդրես Ինիեստային և պաշտպան Ժերեմի Մաթյոյին:
Օգոստոսի 16-18-ը՝ երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Օգոստոսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: