Տարեց չինացին իր բոլոր խնայողությունները կտակել է շանը

Չինաստանի Հեյլունցզյան հյուսիսարեւելյան նահանգի տարեց բնակիչ Վան Ցզյունուն իր շանը 80 հազար յուան (շուրջ 12 հազար դոլար) է կտակել, որը նա հավաքել էր ողջ կյանքի ընթացքում, տեղեկացնում China Daily թերթը:

Հարբին քաղաքի 71-ամյա բնակիչը դիմել է տեղի կենդանիների ապաստարանին, հայտարարելով, որ կտակ է գրել եւ մտադիր է ապաստարանին նվիրաբերել 80 հազար յուան գումարի իր խնայողությունները: Նա հույս է հայտնել, որ այդ փողերը որպես «ծերության թոշակ» կօգտագործվեն Էրֆու մականունով իր շան համար: Ինչպես նշում է հրատարակությունը, շունը տարեց մարդու ընտանիքի միակ անդամն է: Որդին զոհվել է ավտովթարից, երբ նա վեց տարեկան էր, իսկ հետո հիվանդությունից մահացել Է նաեւ կինը: Վան Ցզյունուն շանն ապաստան է տվել, երբ այն դեռ ձագ Էր:

«Վերջին ժամանակներս ես ինձ վատ եմ զգում: Իմ շունը իմ միակ մտահոգությունն է»,- հայտարարել է թոշակառուն: Տարեց մարդը սրտի մի քանի կաթված ու ինսուլտ է տարել եւ ցանկանում է վստահ լինել, որ իր մահից հետո իր շունն արժանավայել կյանք կունենա: Ապաստարանի վարչակազմը համաձայնել է հոգ տանել կենդանուն, բայց հրաժարվել է վերցնել թոշակառուի փողերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031