Բաժիններ՝

Ռինգո Սթարը թոռնորդի է ունեցել

The Beatles-ի թմբկահար Ռինգո Սթարը թոռնորդի է ունեցել: Այս մասին հայտնել է Noise 11-ը: Տղային անվանել են Սթոուն:

Երաժիշտի թոռնուհու՝ 30-ամյա Թաթիա Սթարքիի առաջնեկը լույս աշխարհ է եկել օգոստոսի 14-ին, հաստատել է 76-ամյա բիթլի մամուլի քարտուղարը:

Թաթիա Սթարքին երգչուհի է եւ բասիստ, նվագում է Belakiss խմբում: Նա Զաք Սթարքիի (Ռինգո Սթարի որդու)՝ The Who-ի թմբկահարի դուստրն է:

Ռինգո Սթարը The Beatles-ին միացել է 1962 թվականին՝ փոխարինելով Փիթ Բեսթին: Այժմ թմբկահարն ամուսնացած է դերասանուհի Բարբարա Բախի հետ (երկրորդ ամուսնությունն է): Երաժիշտը երեք զավակ ունի առաջին կնոջից՝ Մորին Սթարքիից՝ Զաք եւ Ջեսյոն որդիները եւ դուստրը՝ Լին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս