Բաժիններ՝

86-ամյա տրիատլոնիստ միանձնուհին նկարահանվել է Nike-ի տեսահոլովակում

Nike ընկերությունը, որը մասնագիտացած է մարզական հագուստի եւ կոշիկների արտադրության բնագավառում, իր YouTube-ալիքում հրապարակել է տեսահոլովակ 86-ամյա միանձնուհի Մադոննա Բադերի մասին: Տարեց կինն զբաղվում Է տրիատլոնով՝ մարզաձեւ, որն իրենից ներկայացնում Է մրցություն՝ բաղկացած լողի, հեծանվավազքի եւ վազքի փուլերից:

«Առաջին 45 մրցափուլերն իմ վերջը չտվեցին»,- կատակում է միանձնուհին լողահերթի սկսվելուց առաջ: Տեսահոլովակի մեկնաբանությունում նշված Է, որ «երիտասարդությունը տարիքային սահմաններ չունի»:

Բադերը 45 անգամ մասնակցել է տրիատլոնի Ironman երկար տարածության մրցումներին եւ նույնիսկ սահմանել է ռեկորդ՝ դառնալով մցության ամենատարեց մասնակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031