
«Չելսին» պատրաստ է Խամեսի համար «Ռեալին» առաջարկել 90 մլն եվրո

Ինչպես հաղորդում է Sport.es-ը, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է կարիերան շարունակել «Չելսիում»:
Ըստ աղբյուրի տեղեկության, այս ամառ լոնդոնյան ակումբը տրանսֆերները կազմակերպելու համար իր տրամադրության տակ ունի 150 մլն եվրո, որոնցից 90 մլն եվրոն պատրաստ է առաջարկել «Ռեալին»՝ 25-ամյա կոլումբիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար: Խամեսի համար պայքարում «Չելսին» կարող է շրջանցել «Արսենալին»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոդրիգեսի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև թուրինյան «Յուվենթուսը»:
Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Խամես Ռոդրիգեսը «Ռեալի» կազմում անցկացրել է 26 խաղ և խփել է 7 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը