ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 18-ին` ժամը 13.39-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայում՝ Կանգառ խանութի դիմաց, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը ամփոփել է 31-րդ ամառային օլիմպիական խաղերում իր ելույթները: Ներկայացնում ենք Գոռ Մինասյանի խոսքերը տեսանյութով:
Ստամբուլում արտակարգ վայրէջք է կատարել Qatar Airways-ին պատկանող ինքնաթիռը, հայտնում է Al Arabiya-ն:
Ռուսական և իրանական օդանավակայաններից ուղևորված «Տու-22Մ3» և «Սու-34» ռմբակոծիչները հարված են հասցրել Սիրիայի Դեր Զոր նահանգում ԴԱԻՇ-ի դիրքերին, հայտնում է RIA Novosti-ն`վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
Օգոստոսի 17-ին Ռիո դը Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում խաղարկվեց մեդալների 17 հավաքածու:
Ադրբեջանական APA գործակալությունը հայտնում է, որ երեկ գիշեր Ստամբուլում հարձակվել են ադրբեջանցի քրեական հեղինակություն Ռովշան Ջանիևի (Լենքորանսկի) վրա:
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 18-ին, ժամը 1.43-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել և բերման ենթարկվել հուլիսի 1-ից ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի /գողության փորձ/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով հետախուզվող, 1992 թ. ծնված Աշոտ Ե.-ն:
Արփինե Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստերում քննարկված հարցերի վերաբերյալ
Հայտնի է դարձել «Արևելյան գործընկերության» երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման օրը: Այս մասին ուկրաինական «5 ալիքին» հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը: Նրա խոսքով` հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 18-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանին:
Համաձայն Conflict Intelligence Team (CIT)-ի հրապարակած զեկույցի` հայտնի է դարձել Սիրիայում ևս 2 ռուս զինծառայողի մահվան մասին:
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2020թ. ամառը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մահրեզը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը և կարող է տեղափոխվել «Արսենալ»:
Օգոստոսի 20-23-ը հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Փաստաթուղթը նախատեսում է Ադրբեջանում առաջին փոխնախագահի և փոխնախագահների ինստիտուտի հիմնում: Ադրբեջանում գործող օրենսդրության հետ փոփոխության տարբերությունն այն է, որ եթե երկրի վարչապետը հաստատվում է խորհրդարանի կողմից, ապա առաջին փոխնախագահին նշանակում է անձամբ պետության ղեկավարը՝ առանց համաձայնեցման:
«Մենք թույլ չենք տա հանրաքվեի նախօրեին անցկացնել չարտոնված երթեր, միտինգներ ու պիկետներ»,- հայտարարել է Զալովը, ում խոսքերը ներկայացնում է APA գործակալությունը:
31-րդ ամառային Օլիմպիական խաղերում ծանրամարտի գերծանր քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել Գոռ Մինասյանը։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը շարունակում է պարբերաբար տեղեկատվություն տրամադրել զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի ընթացքի վերաբերյալ:
«Մենք պարզորոշ հասկանալ ենք տվել, որ գոյություն ունեցող եւ Սահմանադրության հիման վրա գործող իսլամը Գերմանիայի բաղկացուցիչ մասն է»,- գործակալուկթյունը մեջբերել Է գերմանական կառավարության ղեկավարի խոսքը:
Թուրքիայի զինված ուժերը մաքրվել են դավաճանների մեծ մասից, ընդ որում, ծառայությունից հեռացվածների թիվը կազմում է մոտ 4000 զինծառայող, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը Anadolu գործակալությանը տված հարցազրույցում:
ԱՄՆ հետախուզության աշխատակիցները ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրված Դոնալդ Թրամփի համար առաջին գաղտնի ճեպազրույցն են անցկացրել` նվիրված ազգային անվտանգությանը:
Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում ուղևորատար ավտոբուս է կողաշրջվել, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 31-ը` վիրավորվել, հայտնում է թուրքական «Միլիեթ» թերթը:
Brent ապրանքանիշի նավթի գինը Լոնդոնի ICE բորսայում թանկացել է 0,25 տոկոսով
ԱՄՆ-ը ձեռնամուխ է եղել միջուկային ռազմամթերքը Թուրքիայից Ռումինիայի «Դևեսելու» ռազմաբազա տեղափոխելու գործին, հայտնում է Բրյուսելի EurActiv ինտերնետ պարբերականը` հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Թուրքիայի ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում երկրում ձախողված պետական հեղաշրջման հետաքննության շրջանակում:
Շուրջ 18 հազար մարդ է մահացել Սիրիայի բանտերում 2011-2015թթ., ասվում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում, հայտնում է BBC-ն:
Ռիո-2016-ի ավարտից 4 օր առաջ մեդալային հաշվարկում առաջատարը մնում է ԱՄՆ-ի հավաքականը: Հայաստանը նվաճած մեկ ոսկե և երեք արծաթե մեդալներով պահպանում է 36-րդ տեղը:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցն օգոստոսի 11-17-ը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Վրաստանին հարակից գոտում գրանցել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ:
Տեղի ունեցան 2016-17թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ ռաունդի առաջին խաղերը:
Նվազագույնը 120 մարդ է վիրավորվել Թուրքիայի հարավարևելյան Էլյազըղ քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է AFP-ն` հղում կատարելով Թուրքիայի անվտանգության ուժերում իր աղբյուրներին:
Տեղի ունեցան Ռիո-2016-ի ֆուտբոլային մրցաշարի կիսաեզրափակիչ խաղերը: Գերմանիան ուժեղ էր Նիգերիայից, Բրազիլիան ջախջախեց Հոնդուրասին: Նիգերիան և Հոնդուրասը կպայքարեն բրոնզե մեդալների համար: