Բաժիններ՝

Տեղաբաշխվել են 4.8 մլրդ դրամի, ետ են գնվել 213.5 մլն դրամի ՊԿՊ-ներ

Օգոստոսի 16-ին տեղի է ունեցել 2019 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294194) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4-6 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 5 մլրդ 107 մլն 500 հազ դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 434 մլն 500 հազ դրամ, իսկ ոչ մրցակցային` 673 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ 847 մլն 500 հազ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 4 840 368 153 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.2105 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.8000 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

Օգոստոսի 16-ին տեղի է ունեցել նաև պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN60294185թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 750 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 368 599 000 դրամ, հետգնված ծավալը` 213 509 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 225 371 109 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 8.1300 տոկոս է:

Հետգնմանը մասնակցել է 4 գործակալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս