Բաժիններ՝

Չինաստանն աշխարհում առաջին արբանյակն է արձակել քվանտային գիտափորձերի համար

Չինաստանն անցած գիշեր իրականացրել է աշխարհում առաջին փորձարարական արբանյակի արձակումը քվանտային կոմունիկացիաների համար: Այս մասին հայտնել է South China Morning Post թերթը:

«Մո ցզի» ապարատը, որը կոչվել է չինացի հայտնի փիլիսոփայի պատվին, ուղեծիր է դուրս բերվել «Չանչժեն-2D» («Մեծ արշավ-2D») տանող հրթիռի միջոցով: Արձակումը կայացել է Գոբի անապատում (Գանսուի հյուսիսարեւմտյան նահանգ) Ցզյուցյուան տիեզերակայանից:

Ինչպես նշում է թերթը, առաքելության գլխավոր խնդիրներից մեկը տեղեկատվության քվանտային հաղորդման իրականացումն է եւ Չինաստանի ու Եվրոպայի միջեւ պաշտպանված կապուղու հաստատումը, որն անխոցելի կլինի հաքերների համար:

«Սույն ծրագիրը կոչված է ապացուցելու համաշխարհային մասշտաբով քվանտային հաղորդակցուղիների ներդրման հնարավորությունը: Դա կարեւոր քայլ է քվանտային ինտերնետի ապագա զարգացման ճանապարհին»,- մեկնաբանել է արբանյակի արձակումը ավստրիացի ֆիզիկոս Անտոն Ցայլինգերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031