Բաժիններ՝

Հասարակ ջերմաչափով ստուգեք, թե ինչ վիճակում է գտնվում վահանագեղձը

Քչերը գիտեն, որ դեռևս 50 տարի առաջ գիտնական Բրոնդա Օտտո Բարնսը պարզել է, որ մարմնի ջերմաստիճանը կարող է մատնանշել, թե ինչ վիճակում է գտնվում վահանագեղձը:

Ըստ գիտնականի՝ կարևոր է ջերմությունը չափել առավոտյան՝ արթնանալուց անմիջապես հետո:

Բարնսը նկատել է, որ առավոտյան ոչ կայուն ջերմությունն առաջին նախանշանն է, որ վահանագեղձը լավ չի աշխատում: Բոլորը գիտեն, որ, եթե այս օրգանը լավ չի աշխատում, ապա կարող է մի քանի լուրջ առողջական խնդիրների հանգեցնել:

Վահանագեղձի ֆունկցիան ստուգելու համար ձեզ անհրաժեշտ է կատարել հետևյալը՝

Կարդացեք նաև

  1. Ջերմաչափը քնելուց առաջ դրեք ձեր կողքին: Սնդիկը պետք է 35 С°-ի վրա լինի:
  2. Արթնանալուց անմիջապես հետո ջերմաչափը դրեք թևի տակ: Այն պետք է մնա սովորականից ավելի երկար՝ 10 րոպե:
  3. Գրանցեք արդյունքը: Այս ջերմությունը կոչվում է «առավոտյան բազային ջերմություն»: Առողջ մարդու «առավոտյան բազային ջերմությունը» պետք է տատանվի 36,5 С°- 36,8 С°-ի սահմաններում:

Ինչպե՞ս պարզել վահանագեղձի աշխատանքը՝ մարմնի ջերմության փոփոխության դեպքում:

  • Եթե մարմնի ջերմությունը տատանվում է 36,5 С°- 36,8 С°-ի սահմաններում, ապա վահանագեղձը լավ վիճակում է:
  • Եթե առավոտյան մարմնի ջերմությունը 36,5 С°-ից ցածր է, ապա հիպոթիրեոզ ունեք: Սա նշանակում է, որ վահանագեղձն այնքան էլ ակտիվ չի գործում: Հավանաբար, այդ է պատճառը, որ հաճախակի հոգնածություն, դեպրեսիա եք զգում, հիվանդանում եք հարբուխով և հիշողության խնդիրներ ունեք: Որոշ դեպքերում գրանցվում է նաև մազաթափություն:
  • Եթե մարմնի առավոտյան ջերմությունը 36,8 С°-ից բարձր է, ապա հիպերթիրեոզ ունեք: Այս դեպքում վահանագեղձը գերակտիվ է գործում: Հավանաբար օրգանիզմում լուրջ բորբոքային պրոցեսներ են ընթանում:

Հիշեք, որ առավել հստակ արդյունքների համար ջերմությունը պետք է չափել երեք անգամ՝ երեք տարբեր օրերի:

Եթե ջերմային խախտումները կրկնվեն երեք օրերի ընթացքում, ապա անհրաժեշտ է դիմել բժշկի:

Եթե ջերմային տարբերություններն այնքան էլ զգալի չեն, ապա փորձեք տան պայմաններում լավացնել վահանագեղձի աշխատանքը:

Կարևոր է հետևել սննդակարգին: Ձեր սննդակարգում ավելացրեք սելեն, վիտամին A, մագնեզիում և վիտամին B պարունակող մթերք: Այս բոլոր հանքանյութերը չափազանց կարևոր են ամբողջ օրգանիզմի, հատկապես՝ վահանագեղձի համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս