Վաշինգտոնում գազի պայթյունի հետևանքով կա 7 զոհ

Վաշինգտոնի Սիլվեր Սփրինգ արվարձանում գազի պայթյունի հետևանքով 7 մարդ է զոհվել, հայտնում է  АР-ն` հղում կատարելով տեղի ոստիկանությանը:
Ավելի վաղ հայտնաբերվել էր 4 զոհի մարմին:

Ոստիկանության տվյալով 7-րդ զոհի մարմինը հայտնաբերվել է երեքշաբթի: Զոհերի ինքնությունը դեռ ճշտված չէ: Որոնողական աշխատանքները շարունակվում են: Ոստիկանությունն ու հրշեջ ծառայությունը շարունակում են հետաքննել դեպքի պատճառները:

Կենցաղային գազի պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին բազմաբնակարան շենքում, առանց տանիքի է մնացել մինչև 100 մարդ, որոնց ժամանակավորապես տեղավորել են տեղի գրադարանում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031