ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է գերեվարված բուժանձնակազմի՝ Մարգարյան Մալինայի, Խեչոյան Սալվադորի, Տոնոյան Դավիթի և Թևանյան Նորայրի լուսանկարները։
«Թուրքական հոսք» գազատարի քննարկումից ոչ ոք չի հեռանում, դա նպատակահարմարության, կոմերցիոն պայմանների և քաղաքական վստահության հարց է, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ապօրինի զենք,զինամթերք պահելու հոդվածով ձերբակալվել է Հիմնադիր խորհրդարանի անդամ Արմեն Միքայելյանը
Արձակագիրը նշեց, որ նախագահական ընտրություններում «մոլորյալ» է եղել ու իր ձայնը տվել է Սերժ Սարգսյանին.
Թուրք-սիրիական սահմանին` Սիրիայի հյուսիսային Հասեքե նահանգի Կամիշլի շրջանում ուժեղ պաթյուն է տեղի ունեցել, հայտնում է Milliyet-ը:
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն այս տարվա մայիսից ի վեր առաջին անգամ ամերիկացի ընտրողների շրջանում ժողովրդականության գծով առաջ Է անցել ընտրարշավում իր գլխավոր մրցակցից՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնից:
«Իմ ծննդավայր Ֆրեզնոյում դեռ մանկուց եմ ունեցել հայ ընկերներ ու հայ հարեւաններ։ Դեռ երիտասարդ տարիներից եմ Ուիլյամ Սարոյանի հայրենի այս քաղաքում լսել Հայոց ցեղասպանության մասին։ Այժմ էլ ԱՄՆ-ի Կոնգրեսում իմ աշխատանքի բերումով շատ հաճախ եմ առնչվում հայկական հարցերին, շփվում Ամերիկայի հայկական կազմակերպությունների հետ», ասում է կոնգրեսական Ջիմ Քոսթան ու ավելացնում, որ Հայաստան կատարած իր առաջին այս այցը կարծես այց լիներ դեպի հայրենիք։
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա ս.թ. հուլիսի 29-ին, ժամը 11:00-ին:
Բողոքի շարժումը համակարգող խումբը այս պահին ասուլիս է տալիս։
«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհի շինարարական աշխատանքների մեծ մասն ավարտվել է: Այս մասին, ինչպես տեղեկացնում է APA-ն, հղում կատարելով Türkiyə թերթին, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հեռահաղորդակցության նախարար Ահմեդ Արսլանը:
Ադրբեջանում ՌԴ դեսպանությունը, մեկնաբանելով Ադրբեջանում ծագումով հայ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի ձերբակալության փաստը, պաշտոնական հայտարարություն է տարածել, հայտնում է Trend գործակալությունը:
Որոշ անձինք, իբր հղում անելով զինված խմբի անդամներին, կեղծ տեղեկություններ են տարածում ՊՊԾ գնդում և նրա շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ:
Ուղիղ միացում Խորենացի փողոցից։
«Սրանից հետո անպայման պետք է լինեն ակցիաներ, որովհետև ՀՀ քաղաքացիներն այլևս նահանջելու տեղ չունեն: Մենք հասկանում ենք, որ մեր երկիրը տեր չունի, անտեր է»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր RIA Novosti գործակալությանը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը համաձայնության են եկել Լեռնային Ղարաբաղի շփման գծում Մոնիթորինգային խմբի ընդլայնման հարցի շուրջ:
Արդեն տեղեկացրել ենք, ՊՊԾ-ն գրաված զինված խմբի անդամները պատանդ են վերցրել Շտապօգնության բժիշկներին:
Մեծ Բրիտանիան հեռացվել է Եվրամիությունում նախագահող երկրների ցանկից` կապված միությունից դուրս գալու երկրի որոշման հետ, նրա փոխարեն 2017թ. երկրորդ կեսում ԵՄ-ում կնախագահի Էստոնիան, հայտնել են RIA Novosti-ին ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունից:
Ինչպես էին վիրավոր Պավել Մանուկյանին և նրա որդուն տեղափոխում վերակենդանացման բաժանմունք
Անկարայի քաղաքապետ Մելիխ Գեկչեկը CNN Turk-ի եթերում բացատրել է, թե ինչ կերպ է ԱՄՆ-ում բնակվող նուրսիստների առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը կարողանում Թուրքիայում նման լայնածավալ աջակցություն ստանալ: Քաղաքապետը վստահ է, որ Գյուլենը հզոր հրաշագործ է, հայտնում է haqqin.az-ը:
Ժնևի օդանավակայանում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները ռումբի մասին անանուն հեռախոսազանգից հետո, հայտնում է Reuters-ը:
Քիչ առաջ իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողների` երկու բժշկի` Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին զինյալ խմբի անդամները պատանդ են վերցրել:
Իրանի Ւսլամական Հանրապետության նախագահի ընտրությունները տեղի կունենան 2017 թվականի մայիսի 19-ին, հայտնում է իրանական «Թասնիմ» գործակալությունը:
Առավոտյան համայցերից հետո, ժամը 10.00-ի դրությամբ մայրաքաղաքի հիվանդանոցներում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի և հետագա զարգացումների հետևանքով ստացիոնար բուժօգնություն է ստանում 14 հիվանդ, որից 6-ը` ոստիկան, 3-ը` զինված խմբի անդամ:
ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Քիշնևում Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպի հետ երեկ կայացած հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ կոչ է արել Մոլդովային և Մերձդնեստրին ամրապնդել վստահությունն ու առարկայական դարձնել հակամարտության կարգավորման վերսկսված բանակցությունները, հայտնում է TASS-ը:
Այս գիշեր հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել:
Թուրքիայում անցկացվել է հատուկ գործողություն, որի նպատակն է եղել ձերբակալել աշխատանքը դադարեցրած Zaman թերթի նախկին լրագրողներին, հայտնում է Milliyyеt թերթը:
Պաշտոնական Անկարան Վաշինգտոնի հետ իր հարաբերությունների նախկին ձևաչափը պահպանելու մասին հարցը կախվածության մեջ է դնում ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր աստվածաբան, քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումից, որը մեղադրվում է Թուրքիայում պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ:
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ և ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահման վայր։ Այս մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին չի բացառում, որ Ռուսաստանի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ձևակերպվել 2017 թվականին: Նա ենթադրում է, որ երկու երկրները արդեն 2016թ. վերջին կարող են հստակեցնել համաձայնագրի ստորագրման ժամկետը:
ԱՄՆ նախկին առաջին տիկին, սենատոր և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտոնապես հաստատվել է ԱՄՆ նախագահի թեկնածուի պաշտոնում` Դեմոկրատական կուսակցությունից, հայտնում է Reuters-ը: