Մալաթիա-Սեբաստիա համայնքում կորել է 3 տարեկան Լավրենտը.գտնողին խնդրում ենք զանգահարել 098459706 հեռախոսահամարով:
Թուրքիայի արտգործնախարարության 2 աշխատակից է ազատվել աշխատանքից երկրում պետական հեղաշրջման փորձից հետո, հայտնում է թուրքական NTV կայքը` հղում կատարելով Թուրքիայի արտաքին գերատեսչության իր աղբյուրին:
«2017 թվականին Սենատի ընդունած որոշմամբ Հայաստանին է տրամադրվելու է 25 միլիոն դոլարի օգնություն, որը 3 միլիոն դոլարով ավելի է, քան նախորդ տարվա ամերիկյան օգնությունը Հայաստանին»:
Ռուսաստանն ու Թուրքիան վերադարձել են «Թուրքական հոսք» գազատարի շինարարության նախագծի շուրջ բանակցություններին: Այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարարի տեղակալ Յուրի Սենտյուրինը, հայտնում է Reuters-ը:
ՀՀ պարեկապահակային գնդի հարակից տարածքում հուլիսի 25 լույս 26ի գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորում ստացած զինված խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանին և ՀովհաննեսՀարությունյանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները:
Ֆրանսիացի իրավապահները վնասազերծել են Նորմանդիայի Սենտ-Էտիեն-դյու-Ռուվրե քաղաքի եկեղեցում այսօր առավոտյան մարդկանց պատանդ վերցրած 2 չարագործներին, որոնք զինված են եղել դանակներով, հայտնում է Reuters-ը:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով Իջևանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ գյուղում գործող «Իջևանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ն սնանկ է ճանաչվել։
ԴԱԻՇ-ը հրապարակել է տղամարդու լուսանկարը, որը պայթյուն էր իրականացրել Գերմանիայի Անսբախ քաղաքի ռեստորանի մոտ, հայտնում է Amaq գործակալությունը Twitter-ի իր էջում:
Դանակներով զինված 2 անձ Ֆրանսիայի հյուսիսում` Նորմանդիայի Սենտ-Էտիեն-դյու-Ռուվրե քաղաքի եկեղեցում, պատանդներ են վերցրել:
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի ներկայիս նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին «Ֆեյսբուք» սոցկայքի իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ Օդեսայի իրավապահները ձերբակալել են Պոլտավա անունով հայտնի «օրենքով գողին», որը իր ծննդյան տարեդարձն է տոնել վրացական ռեստորանում։
Սակայն մայիսին «ավելցուկը» արդեն 5 մլրդ դրամ էր։ Ըստ ՊԵԿ-ի երեկվա տեղեկանքի՝ հունիսին հավաքագրվել է 92.3 մլրդ դրամ, ինչը ընդամենը 1.6 մլրդ դրամով է ավելի քան 2015 թ. հունիսի ցուցանիշն էր։ Կարելի է արձանագրել, որ ՊԵԿ-ի «փուքսը նստել է», և դա անսպասելի չէր։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ճամբարակ քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ: Ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, 2 անձ ձերբակալվել է:
«Մենք 25 տարի թարախ էինք հավաքել, տղաները նպաստեցին այդ թարախոտ վերքի բացմանը։ Դրա համար սկզբում ասացի` մենք հիմա վիրահատության մեջ ենք»։
ԱՄՆ Պետդեպը Անկարայում և Ստամբուլում գտնվող ամերիկացի դիվանագետների ընտանիքներին խորհուրդ է տվել լքել Թուրքիան, ինչպես նաև զերծ մնալ երկրի հարավարևելյան շրջաններ այցելությունից: Այս մասին նշված է ԱՄՆ արտաքին գերատեսչության կայքում այսօր տեղադրված հայտարարության մեջ:
Մինչ ՊՊԾ գնդում 31 զինված անձ ռեմբոյական վարքագիծ է դրսևորում, այս իրավիճակից փորձում են մաքսիմալ օգուտ քաղել գնդից ոչ հեռու գտնվող Խորենացի փողոցում ներկա քաղաքական դեմքերը:
Ռուսական Առաջին ալիքը ռեպորտաժ է պատրաստել` ներկայացնելով Երևանում երեկ երեկոյան ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած իրադարձություններն ու այնուհետ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի անդամների մեկնարկած երթը:
«Ալյանս» կուսակցությունը այսօր պաշտոնապես միանում է Երևանում ծավալվող բողոքի շարժմանը, և կուսակցության ակտիվը արձագանքելով կազմակերպիչների ու ժողովրդի կոչին` այսօր մեծ կազմով միանալու է ցուցարարներին:
Հիմնադիր խորհրդարանի մամուլի քարտուղար Սյուզան Սիմոնյանը հայտարարություն է տարածել, որ ինքը ոչ թե ձերբակալվել է, այլ անցել է ընդհատակ:
Եվրամիության ոստիկանական ծառայությունը հայտնել է, որ Եվրոպայում ներկայում գտնվում է մի քանի հարյուր պոտենցյալ ահաբեկիչ: Այս մասին հայտնում է գերմանական Neue Zürcher Zeitung թերթը` հղում կատարելով Եվրոպոլի ներկայացուցչին:
ԱՄԷ-ում թուրք գեներալներ են կալանավորվել, որոնք մեղադրվել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ, գրում է թուրքական Milliyet թերթը:
«Սասնա Ծռեր» խումբը քիչ առաջ հաղորդագրությու է տարածել, որում ասվում է. «Մենք պահանջում ենք իշխանություններից տրամադրել մեզ լրատվամիջոցներ, ինչպես նաև որպես բանակցային կողմ ներգրավել Աշոտ Մինասյանին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անազնիվ է անվանել ԵՄ դիրքորոշումը, որը քննադատում է Թուրքիային արտակարգ դրություն սահմանելու համար, ինչպես նաև սպառնում կասեցնել ԵՄ-ին երկրի անդամակցության բանակցությունները Անկարայի կողմից մահապատժի վերականգնման դեպքում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը օգոստոսի 9-ին կժամանի Սանկտ Պետերբուրգ: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ին, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը իր ռուս գործընկերոջ` Արկադի Դվորկովիչի հետ հանդիպմանը:
Ամփոփ տվյալներ հուլիսի 17-ից 22-ը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում արձանագրված հաղորդումների վերաբերյալ 2016 թվականի հուլիսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ընդհանուր թվով ստացվել է բանավոր եւ գրավոր 114 հաղորդում:
Հուլիսի 26-ին, ժամը 10.46-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 07.41-ի սահմաններում դեռևս չբացահայտված հանգամանքներում Քոբուլեթի հանգստյան գոտում՝ Սև ծովում, ջրահեղձվել է ՀՀ քաղաքացի Արամ Աբրահամյանը (ծնված 1950 թ.):
Ճապոնական Կանագավա պրեֆեկտուրայում 26-ամյա Սատոսի Ուեմացուն սպանել է 19 հաշմանդամի: Մարդասպանը նախազգուշացրել էր, որ պատրաստվում է սպանել վերջիններիս:
ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պայմանավորվածությունները Սիրիայի քաղաքականության հարցով չեն նշանակում ռազմական համագործակցության խորացում, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման իր աջակցությունն է հայտնել դեմոկրատ Հիլարի Քլինթոնին ԱՄՆ կայանալիք ընտրություններում:
Հուլիսի 25-ի երեկոյանգնած ոստիկանության ավտոբուսը, ապա գնդի տարածքից փողոց են դուրս բերել ու այրել եւս երկու ավտոմեքենան։ Այդ ընթացքում գնդի տարածքից պարբերաբար արձակվել են կրակոցներ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: