Բաժիններ՝

Շտապօգնության բժիշկներին ազատ արձակելու համար զինյալները պայման են դրել. Yerkir.am

Արդեն տեղեկացրել ենք, ՊՊԾ-ն գրաված զինված խմբի անդամները պատանդ են վերցրել Շտապօգնության բժիշկներին: Yerkir.am-ի տեղեկություններով, Շտապօգնության խումբը ՊՊԾ գունդ է մտել վաղ առավոտյան, քանի որ կանչ են ստացել, որ երկու վիրավորի պետք է տեղափոխեն հիվանդանոց, սակայն բժիշկների հասնելուն պես զինյալները հրաժարվել են տալ վիրավորներին:

Զինված խմբավորման անդամները ներկայացրել են պահանջ, որ առողջապահության նախարարը և բժիշկների անձնակազմը ներկայանա ՊՊԾ գունդ` այնտեղ վիրահատություններ անելու համար, որի դիմաց ազատ կարձակեն շտապօգնության բժիշկներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս