![](/banners/BeFunky-design.jpg)
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» և ձերբակալվածների պահման վայր
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/MIP_640x420.jpg)
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ԱՆ:
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ և ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահման վայր։ Այս մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է աշխատել շուրջօրյա ռեժիմով:
Այս պահի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ եւ ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահման վայր»,- ասվում է հաղորդագրության մեջ։