168.am-ի զրուցակիցն է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն:
Հանրահավաքը Ազատության հրապարակում, օր 11-րդ:
Եթե շարունակենք մնալ այն ժողովուրդը, որ այսօր կանք, որին կարելի է ուղղակի առնել ընտրությունների ժամանակ, և հետո՝ ունենալ, ուրեմն՝ մեզ հասնում է այս իշխանությունը, և ափսոս այն տղերքը, որ մատաղ են լինում մեզ համար:
Ազատության հրապարակում արդեն հետզհետե հավաքում են «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինյալ խմբի համախոհները:
Կիսել շատերն են սիրում: budetezdorovy կայքն առաջարկում է համեղ կիսելի բաղադրատոմս, որը ոչ միայն կհագեցնի ծարավը, այլև կլուծի առողջական մի քանի խնդիրներ:
«Միլանը» ոչ-ոքի՝ 3:3 հաշվով խաղաց «Բավարիայի» հետ նախամրցաշրջանային «Չեմպիոնների միջազգային Գավաթի» ընկերական մրցաշարի խաղում:
«ՊՍԺ»-ն հաղթեց «Ռեալին» նախամրցաշրջանային «Չեմպիոնների միջազգային Գավաթ» ընկերական մրցաշարի խաղում:
Ռուսաստանի պաշտպանական ծախսերը 2015թ. կազմել են 2,9 տրլն ռուբլի: ՌԴ-ի նման տվյալներ է ներկայացրել UNODA-ն (ՄԱԿ-ի Զինաթափման հարցերով գրասենյակ): Մոսկվան ամենից շատ գումար է ծախսել ռազմածովային ուժերի վրա:
Ակնհայտ ու պարզ է, որ որոշ պրիմիտիվ անձանց կողմից այս արշավը ձեռնարկվել է կառույց շահարկելու համար, ու ոչ մեկին չի հետաքրքրում, որ մարդու են վիրավորում: Եվ չի էլ հետաքրքրելու, քանի դեռ դեմքի լուրջ արտահայտությամբ ճերմակահեր տղամարդը զարմանալիորեն իրեն հավատացողներին շուրջը հավաքած՝ էժան ու ինֆանտիլ բացահայտումներ է անում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն ԱԱԾ Ձերբակալված անձանց պահելու վայրում առանձնազրույց են ունեցել երեկ ձերբակալված Ալեք Ենիգոմշյանի և նրա պաշտպանի հետ: Այս մասին ասվում է ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ։
«ՀՀ օրենքը «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին»: Հոդված 48. «Առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր (…) անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն՝ (…) ԱԺ պատգամավորները:
Հուլիսի 27-ին ժամը 03:30-ի սահմաններում, Երևանի Խորենացի փողոցում կայացած բազմամարդ հանրահավաքից հետո ոստիկանության Շենգավիթի բաժին է բերման ենթարկվել այդ հավաքի ակտիվ մասնակիցներից մեկը՝ Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։
Ելնելով ստեղծված աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային ոչ միանշանակ իրավիճակից, Արցախի ազատամարտիկների միությունը կոչ է անում ինչպես զինված խմբի անդամներին, այնպես էլ վերջիններիս անհավասարակշիռ գործողություններից ոգևորված մի շարք հասարակական ու քաղաքական կազմակերպություններին ձեռնպահ մնալ Մայր Հայաստանի ներքաղաքական վիճակը սրելու անհեռատես քայլերից և բռնել խոհեմության ճանապարհը:
Սարգիս Ռուբենի Սաֆարյանը, Ռուսաստանի Դաշնությունից դեպի ՀՀ երկու առանձին զանգ կատարելով հայտնել է, թե իբր ՙԶվարթնոց՚ օդանավակայանում և ՙԱրմենիա՚ հեռուստաընկերությունում տեղադրված են ռումբեր
Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը հուլիսի 28-ին իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային:
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարներ Ժան-Մարկ Էյրոն և Բորիս Ջոնսոնը կոչ են արել Սիրիայի կառավարությանը ու նրա դաշնակիցներին դադարեցնել Հալեպի պաշարումը, հայտնում է BBC-ն:
Փողոցներում հավաքված մարդիկ և սոցցանցերում օգտատերերը տեղի ունեցող դեպքերը մեկնաբանում են որպես բարեփոխումների տանող միակ ճանապարհը, որի միակ «լեզուն» կարող է հասկանալ կառավարությունը (ուժի լեզու):
Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները լուրջ ազդանշան են երկրի իշխանությունների համար, որ ժամանակն է իրական քայլեր ձեռնարկել, համոզված են ամերիկացի վերլուծաբանները:
Հուլիսի 28-ին, ժամը 16.23-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ Սանահին թաղամասում, քարն ընկել է երեխայի գլխին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի ղեկավարությամբ` ծննդկանի մահվան դեպքի կապակցությամբ։
«Հուլիսի 26-ին քաղաքացիների խաղաղ, բազմամարդ երթը մեծ խուճապ առաջացրեց հանցավոր վարչախմբի մոտ: Այդ օրը բախում հրահրելու Սերժ Սարգսյանի ծրագրի տապալումից հետո հաջորդ օրը ոստիկանական ողջ մեքենան ներդրվեց քաղաքացիների հերթական խաղաղ հավաքը տապալելու գործին:
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ընդգծել է, որ հենց ինքն է տվել անցած տարվա նոյեմբերին ռուսական «Սու-24» ինքնաթիռը խոցելու հրամանը, գրում է Hurriyet Daily News պարբերականը:
Ֆրանսիայում բնակիչներին ահաբեկչական հարձակումներից պաշտպանելու նպատակով ստեղծվելու է ազգային գվարդիա, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2016 թ. հուլիսի 27-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մասնակիորեն բավարարեց 2014 թ. դեկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ավագ դպրոցում աչքը և աչքի տեսողությունը կորցրած 8-րդ դասարանի աշակերտ Մեսրոպ Խաչատրյանի գործով տուժող կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը և բեկանեց ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թ․ ապրիլի 25-ի որոշումը՝ նյութական վնասի փոխհատուցման պահանջի մասով։
«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է Հայաստանի գործող իշխանությունների եւ անձամբ դե-ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջին օրերին ուժգնացած հակաօրինական գործողությունների հրահանգումը, կազմակերպումն ու իրագործումը:
Առաջարկի արդյունքում բանկը տեղաբաշխեց սովորական դասի մոտ 12.2 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կազմեց 2.8 մլրդ ՀՀ դրամ:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում հուլիսի 27-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է «Ռազմական պատմություն» խորագիրը կրող ամառային դպրոցի մի քանի տասնյակ ունկնդիրների հետ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է ներկայացնում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի ձերբակալման փաստի առնչությամբ:
ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության ենթակա ուսումնական ավիացիոն էսկադրիլիայում հուլիսի 26-27-ին իրականացվել են ուսումնամարզական թռիչքներ, որոնց մասնակցել են ուսումնական էսկադրիլիայի օդաչու-հրահանգիչները և հրամանատարական կազմը:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը և երաժիշտ Եղիշե Պետրոսյանն այս պահին ասուլիս են հրավիրել և ներկայացնում են Խորենացի փողոցում, ինչպես նաև Ազատության հրապարակում կազմակերպվող հանրահավաքների ռազմավարությունը: