Ֆրանսիական Կանն քաղաքի իշխանություններն արգելել են լողափեր տանել մեծ պայուսակներ և ծավալուն ճամպրուկներ` վախենալով ահաբեկչություններից, ասվում է քաղաքապետ Դավիդ Լիսնարի կոմյունիկեում:
Ստեփանակերտի որոշ փողոցներում վաղը՝ հուլիսի 28-ին, ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը:
«Բերման ենթարկվածները բողոք են հայտնել իրենց անհիմն բերման ենթարկելու առիթով». ՄԻՊ Ոստիկանության Կենտրոնի բաժնում բերման ենթարկվածներ չկան։
Հանրահավաքը Ազատության հրապարակում, օր 10-րդ:
Տուրիստական ընկերությունների և հանգստյան տների աշխատակիցների կողմից զգալի չափերով խարդախություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
168.am-ի լրագրողը հրապարակից հաղորդում է, որ քիչ առաջ այնտեղ էր եկել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ում ներկաների մի մասը պահանջել էր հեռանալ Ազատության հրապարակից։
168.am-ի աղբյուրները, հաստատելով տեղեկությունը, նշեցին, որ ամեն ինչ վերահսկվում է, համապատասխան գործողություններ են իրականացվում, սակայն սխալ են այն տեղեկությունները, թե օդանավակայան տանող ճանապարհները փակ են:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցել է 8651 մարդ` զինվորական համազգեստով: Այս մասին, ինչպես հայտնում է posta.com.tr-ն, ասվում է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության մեջ:
«Քիչ առաջ տեղեկացանք, որ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում մասնագիտական պարտականությունները կատարելիս պատանդ վերցրած չորս բուժաշխատողներից մեկը` բուժակ Դավիթ Տոնոյանը ազատ է արձակվել»:
Անթույլատրելի ենք համարում առանց պատշաճ բացատրության և հիմքերի ներկայացման քաղաքացիներին բերման ենթարկելը:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մտադիր է ֆինանսական աջակցություն է մտադիր ցուցաբերել Տրանսադրիատիկ խողովակատարին (TAP), որը ենթադրում է ադրբեջանական գազի մատակարարում Եվրոպա, ասել է ՎԶԵԲ-ի նախագահ Սումա Չակրաբարտին Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ հանդիպմանը, հայտնում է Associated Press-ը:
Ուղիղ միացում՝ Ազատության հրապարկից։
Այստեղ է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը
Իրավիճակի նման կտրուկ փոփոխության հետևանքով ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հարկադրված է կիրառելու զինված խմբի հանցավոր գործողությունները կանխելուն կամ խափանելուն ուղղված՝ օրենքով սահմանված համարժեք միջոցներ։
«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության Նյու Յորքի գրասենյակը մեկնաբանում է Երևանի Էրեբունի համայնքի Ոստիկանության պարեկապահակային գնդում գտնվող զինված խմբի կողմից բժիշկներին պատանդ վերցնելը։
Րոպեներ առաջ «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն տարածեց, որ Ալեք Ենիգոմշյանին քիչ առաջ բերման են ենթարկել ԱԱԾ։
Հուլիսի 27-ին ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո, 61 տարեկան հասակում կյանքից հեռացավ «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի վերլուծաբան Հարություն Խաչատրյանը:
Հետևեք իրավիճակին azatutyun.am-ի, «Ա1+»ի և 1in.am-ի ուիղ թողարկումներով։
Քրքումից պատրաստված դիմակն արագ և արդյունավետ կերպով վերացնում է աչքերի սև շրջանակներն ու վերադարձնում է աչքերի թարմ տեսքը: Այս դիմակի բաղադրատոմսը մեզ է հասել Հնդկաստանից, որտեղ քրքումն օգտագործվում է ոչ միայն կերակուրների մեջ, այլև՝ մաշկի խնամքի:
Երեւանի Խորենացի փողոցում առանց դադարի մարդ բերման ենթարկող ոստիկանները քիչ առաջ բերման են ենթարկել կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին՝ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի կնոջը։
ԱՍԱԼԱ-ի ներկայացուցիչ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ և համակարգող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը և Արմենակ Կյուրեղյանը իրենց համախոհներին քիչ առաջ տեղեկացրել են, որ հավաքը տեղի կունենա Ազատության հրապարակում։ Զրուցարանի խոսակցության ավարտ
Ի նշան Խորենացու փողոցում կատարվող դեպքերի` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի քանի անդամներ նստել են Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում:
Հավաքի մասնակիցների կյանքին և առողջությանը, ինչպես նաև հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգը հնարավոր չէ կանխել այլ կերպ, քան հավաքը մեկ այլ վայր տեղափոխելու միջոցով:
Քիչ անց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում Արամի վերաբերյալ միջնորդությունն արդեն պետք է քննության առարկա դառնա: Իսկ Պավել Մանուկյանը, չնայած՝ իր այդ ծանր առողջական վիճակին, հայտարարեց, որ ցանկանում է, որպեսզի իրեն բերեն դատարան: Իր նկատմամբ էլ առկա է միջնորդություն:
Խորենացի փողոցի ՊՊԾ գունդ տանող հատվածում այսօր հանրահավաքը տեղի կունենա ժամը 19:00-ին: Այս մասին 168.am-ին փոխանցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հրաժարվելով մանրամասներ նշել:
ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ոստիկանությունից ստացվել են նյութեր՝ Լևոն Բարսեղյանի կողմից սառը զենք կրելու վերաբերյալ։
Ստեղծված նոր իրավիճակում առկա է նշված անձանց կյանքը պաշտպանելու բացարձակ անհրաժեշտություն, ինչը ստիպում է իրավապահ մարմիններին դիմել ահաբեկչական գործողությունները կանխող և խափանող անհրաժեշտ և համաչափ միջոցների:
«ՆԱՏՕ-Հայաստան երկկողմանի հարաբերություններն ուրվագծում է հենց հայկական կողմը»
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը տեղի կունենա 2016թ. աշնանը` Ադրբեջանում, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»` հղում կատարելով թուրք դիվանագիտական աղբյուրին: