Բաժիններ՝

Անկարայի և Վաշինգտոնի նախկին հարաբերությունների պահպանումը կախված է Գյուլենի արտահանձնումից. Թուրքիայի վարչապետ

Պաշտոնական Անկարան Վաշինգտոնի հետ իր հարաբերությունների նախկին ձևաչափը պահպանելու մասին հարցը կախվածության մեջ է դնում ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր աստվածաբան, քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումից, որը մեղադրվում է Թուրքիայում պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ:

Այս մասին բրիտանական The Guardian թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

«Թուրքիան և ԱՄՆ-ն ունեին ընկերական, փոխշահավետ հարաբերություններ, եղել են դաշնակիցներ և ռազմավարական գործընկերներ շատ երկար ժամանակ, և մենք չենք հավատում, որ հարաբերությունները պետք է կասեցվեն ահաբեկչական կազմակերպության ղեկավարի մեղքով: Իհարկե, քանի դեռ այդ ահաբեկչական կազմակերպության առաջնորդը բնակվում է Միացյալ Նահանգներում, մարդկանց մտքում հարցեր են առաջանում` արդյո˚ք այստեղ ԱՄՆ-ի մասնակցությունը կամ աջակցությունը չի եղել:

Այդ պատճառով էլ Ամերիկային այս պահից անհրաժեշտ է իսկապես մտածել, թե ինչպես է համագործակցելու Թուրքիայի հետ, որը նրա համար հանդիսանում է ռազմավարական դաշնակից տարածաշրջանում և աշխարհում»,- ընդգծել է թուրք դիվանագետը:

Թերթը հիշեցնում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է Գյուլենի արտահանձնման պաշտոնական հարցումը դիտարկել պայմանով, որ Անկարան պետք է ծանրակշիռ ապացույցներ ներկայացնի հեղաշրջմանը նրա առնչության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս