
Բեն Աֆլեքն էկրանավորում է Ագաթա Քրիստիի ստեղծագործությունը

FOX ընկերության համար Բեն Աֆլեքն էկրանավորում է Ագաթա Քրիստիի «Մեղադրող կողմի վկան» ստեղծագործությունը: Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter-ը՝ ռեժիսորական ու պրոդյուսերական աշխատանքների հետ միասին, Աֆլեքը կխաղա ֆիլմի գլխավոր դերում:
«Մեղադրող կողմի վկան» Ագաթա Քրիստիի դեդեկտիվ պատմվածքն է, որը պատմում է դատարանային ողբերգության մասին, երբ կինը վկայություն է տալիս իր ամուսնու դեմ ցնցող սպանության հետաքննության ժամանակ։ Պրոդյուսերական թիմում ընդգրկված են նաև Ջենիֆեր Թոդն ու Մեթ Դեյմոնը, որոնց հետ Աֆլեքը վաղուց է ընկերություն անում:
Ստեղծագործության առաջին էկրանավորումը եղել է 1957թ.: Հոլիվուդյան ռեժիսոր Բիլլի Ուայլդերի նկարահանած ֆիլմում գլխավոր դերեր են խաղացել Չարլզ Լոթոնը, Էլզա Լանչեսթերը, Թայրոն Փաուերը և Մարլեն Դիտրիխը: Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել և նոմինացվել Ամերիկյան Կինոակադեմիայի՝ 6, և Ոսկե Գլոբուսի՝ 5 անվանակարգերում: