Արագացրեք նյութափոխանակությունը, ազատվեք տոքսիններից և նիհարեք
Քաղցր և ճարպերով հարուստ ուտելիքները հանգստյան սեզոնի անբաժանելի մասն են կազմում: Սակայն հանգստի օրերի ավարտին մեզ մնում են կուտակված ավելորդ կիլոգրամներն ու տոքսինները, որոնք ազդում են ոչ միայն՝ մեր օրգանիզմի, այլև՝ կազմվածքի վրա:
Տոքսիններից և ավելորդ ճարպերից ազատվելու համար կարևոր է ճիշտ սննդակարգ ունենալ:
Բարեբախտաբար, ժողովրդական բժշկությունն այս հարցում բավական արդյունավետ է: Ձեզ ենք ներկայացնում չափազանց օգտակար բաղադրատոմս, որն օրգանիզմը մաքրում է տոքսիններից և այրում է ավելորդ ճարպերը:
Բաղադրություն
- 1 բաժակ լոլիկի հյութ
- Կես կիտրոնի հյութ
- 2 թ/գ աղացած կոճապղպեղ
- Կծու պղպեղ կամ աղացած կարմիր պղպեղ
- 2 ճյուղ նեխուր
Պատրաստման եղանակը
Լոլիկի հյութը, կիտրոնի հյութը, կոճապղպեղն ու պղպեղը խառնեք: Խորհուրդ է տրվում ուտել նեխուրի ճյուղերը՝ միաժամանակ խմելով ստացված հյութը:
Լավագույն արդյունքի համար՝ օրական 3 բաժակ խմեք այս հյութից՝ ուտելիքների արանքում: Հյութը, մեծ քանակությամբ պատրաստելու դեպքում, պահեք սառնարանում 2 օրից ոչ ավելի:
Այս հյութի շնորհիվ ոչ միայն կմաքրեք տոքսիններն ու ճարպերը, այլև՝ կարագացնեք նյութափոխանակությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը