«Ռիո-2016»-ը դարձավ պատմություն
Ռիո դե Ժանեյորյում ավարտվեցին 31-րդ ամառային օլիմպիական խաղերը: Օգոստոսի 5-ից մինչև 21-ն ավելի քան 10.500 մարզիկ, 205 երկրից մասնակցեցին ամառային օլիպիական խաղերին:
31 ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը ունեցավ իր պատմության ամենահաջող մասնակցությունը: 20 տարի դադարից հետո հայ հունահռոմեական ոճի ըմբիշ 98 կիլոգրամ քաշային Արթուր Ալեքսանյանը դարձավ օլիմպիական խաղերի չեմպիոն: Ոսկե մեդալին մոտ էր հունահռոմեական ոճի մյուս հայ ըմբիշը` Միհրան Հարությունյանը, ում ոսկե մեդալը կողմնակալ մրցավարության պայմաններում հանձվեց Սերբիայի ներկայացուցչին: Իրենց հիանալի դրսևորեցին ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը, ովքեր իրենց քաշային կարգերում դարձան արծաթե մեդալակիր: Հայաստանը մեդալային հաշվարկում զբաղեցրեց 42-րդ պատվավոր հորիզոնականը:
31-րդ ամառային օլիմպիական խաղերում իրենց հիանալի ելույթներից հետո միջազգային կարիերան ավարտեցին այնպիսի հռչակավոր մարզիկներ, ինչպիսիք են` Մայքլ Ֆելպսը, Թոնի Պարկերը, Մանու Ժինոբիլին:
«Ռիո-2016»-ի փակման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ Ռիոյի օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեի նախագահ Կառլոս Նուզման.
«Իմ հատուկ հարգանքն ընդ Ձեզ, սիրելի աթլետներ: Դուք այս մեծ միջոցառման աստղերն էիք: Դուք ոգեշնչել եք երիտասարդությանը՝ հույս տալով, որ կարելի է երազանքը իրականության վերածել: Դուք նոր էջ եք գրել սպորտի պատմության մեջ՝ լինելով Հարավային Ամերիկայում անցկացված առաջին օլիմպիական խաղերի մասնակից: Մենք միասին բազում ապրումներ ունեցանք. ավելի քան 4000 միջոցառում, 27 աշխարհի և 91 օլիմպիական ռեկորդների գրանցում»,-նշեց Կառլոս Նուզմանը:
31-րդ ամառային օլիմպիական խաղերում մասնակցիներին ողջունեց և իր խոսքն ուղղեց միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը:
«Անցած 16 օրերի ընթացքում միացյալ Բրազիլիան հյուրընկալեց աշխարհին բոլորիս համար այս ծանր պայմաններում՝ պարգևելով անսահման ուրախություն: Դուք շատ առիթներ ունեք հպարտանալու: Այս օլիմպիական խաղերը ցույց տվեցին, որ բազմազանությունը յուրաքանչյուրիս համար բարելավում էր: Այս օլիմպիական խաղերը բազմազանության տոն էր: Մեր օլիմպիական արժեքները ստեղծել են միասնություն բազմազանության մեջ: 16 հաղթական օլիմպիական օրերից հետո ես այժմ ստիպված եմ իմ վերջին պաշտոնական պարտականությունը կատարել այստեղ՝ Ռիո դե Ժանեյրոյում. ես հայտարարում եմ 3 1-րդ օլիմպիական խաղերը փակված: Ավանդույթի համաձայն, ես կոչ եմ անում ամբողջ աշխարհի երիտասարդությանը հավաքվել նաև 4 տարի անց՝ Տոկիոյում, Ճապոնիայում՝ տոնելու մեզ հետ 32-րդ Օլիմպիական խաղերը»,- նշել է Թոմաս Բախը:
«Ռիո-2016»-ի փակման արարողության ընթացքում օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ սգո հիշատակի արարողություն տեղի ունեցավ օլիմպիական ավանում: Օլիմպոսից բերված ժայռաբեկորի մոտ օլիմպիական մարզիկները հատուկ ծիսակարգով հիշատակի տուրք մատուցեցին հանգուցյալներին: Նույն կերպ, հետադարձ հայացք գցելով սպորտի, երիտասարդության, օլիմպիական արժեքների և Ռիո դե Ժանեյրոյում հրաշալի հյուրընկալության այս տասնվեցօրյա տոնի վրա: Այսպիսով 31-րդ ամառային օլիպիական խաղերը ավարտվեցին: 4 տարի հետո օլիմպիական խաղերի կազմակերպիչ երկիրը կլինի Ճապոնիան, իսկ 32-րդ ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաքը` Տոկիոն: