Բաժիններ՝

Քեյթ Մոսը դարձել է Naked Cashmere բրենդի դեմքը

Բրիտանուհի գերմոդել Քեյթ Մոսը դարձել է Naked Cashmere բրենդի դեմքը: Տեսահոլովակը, որը մոնտաժվել է նրա հետ արված լուսանկարներից, հրապարակվել է YouTube-ում: Նկարահանումները կատարվել են ամայի լողափին, ֆոտոսեսիայի հեղինակը դարձել է նորաձեւության գերմանացի լուսանկարիչ Փիթեր Լինդբերգը:

Naked Cashmere-ի արտադրանքը վաճառվելու է Համացանցի միջոցով: Մակնիշի հիմնադիրները բրենդը ներկայացնում են որպես հասանելի շքեղություն: Իրերը վաճառքում պետք է հայտնվեն աշնանը, դրանց գները սկսվում են 50 դոլարից: Բրիտանուհի գերմոդել եւ դերասանուհի Քեյթ Մոսի փառքի բարձրակետը եղել է 1990-ական թվականների կեսերին: Իր կարիերայի ընթացքում նա մասնակցել է Gucci, Dolce & Gabbana, Versace, Chanel եւ այլ բրենդների արշավներին ու ցուցադրություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031