Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն կազմել է իր երազանքների թիմը, որտեղ ընդգրկել է նաև իրեն: Ռոնալդոյի երազանքների թիմի դարպասապահը Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջիանլուիջի Բուֆոնն է:
E-gov.am-ի՝ մեկ անձից կատարված գնումների բաժնում զետեղված են ոստիկանության պայմանագրերը 2 ընկերությունների հետ։
Ադրբեջանը թիրախ է հանդիսանում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության համար, եւ այդ պատճառով այսօր երկրում ավելի շատ անհանգստացնում է զբոսաշրջության «արաբացումը», քան «գյուլենականների» առկայության փաստը:
Ադրբեջանում մանաթի էժանացման հետ կապված դոլարի նկատմամբ պահանջարկի խիստ աճի պատճառով դիտվում է «սեւ շուկայի» վերակենդանացում, ընդ որում այդտեղ դոլարի առեւտրով զբաղված են հիմնականում բանկերի աշխատակիցները:
Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հոսեյն Դեհգանը հայտարարել է, որ Համադան ավիաբազայում ռուսական ինքնաթիռների ընդունումն իրականացվում է Սիրիայի խնդրանքով ահաբեկչության դեմ փոխադարձ պայքարի շրջանակներում: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, Դեհգանը նշել է, որ ռուսական ինքնաթիռները վայրէջք են կատարում Համադան ավիաբազայում, որպեսզի վերալիցքավորվեն կամ վերազինվեն:
Իրաքի խորհրդարանի խոսնակ Սալիմ ալ Ջաբրուին պաշտոնկան այցով ժամանել է Իրան: Ըստ «Ռիա նովոստի»-ի, ալ Ջաբրուիի մամուլի ծառայությունն ավելի վաղ հաղորդել էր, որ նա ժամանելու է Իրան` այդ երկրի ղեկավարության հետ քննարկելու Մոսուլ քաղաքն ահաբեկիչներից ազատագրելու հարցը: Նույն խնդրով Իրաքի խորհրդարանի խոսնակը ծրագրում է այցելել Թուրքիա:
Օգոստոսի 15-19-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արժութային շուկայում իրականացվեն հետևյալ գործարքները
Տեղի ունեցան Ռիո-2016-ի վոլեյբոլի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչ խաղերը: Ռուսաստանի հավաքականը պարտվեց Բրազիլիային (0:3), Իտալիան հաղթեց ԱՄՆ-ին (3:2):
Վրացական, ամերիկյան և թուրքական ծառայություններն արդեն 5 օր է` որոնում են Վրաստանի զինված ուժերի հատուկ ծառայությունների երկու զինծառայողների, որոնք կորել են Աջարիայի Գոնիո շրջանում մարտիկ-ջրասույզների ուսումնական կուրսերի ընթացքում:
Մոտակա օրերին Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ տնտեսական կապերն ընդլայնվելու են: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթին Ջանիքլին: Նրա խոսքով` վերջին շրջանում Իրաքի եւ Սիրիայի հետ Թուրքիայի առեւտրային կապերում անկում է դիտվում:
Օգոստոսի 19-ին բասկետբոլի Օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակչի շրջանակներում Թոմփսոնի 22 միավորները օգնեցին ԱՄՆ-ին հաղթել Իսպանիային (82:76), Սերբիան ջախջախեց Ավստրալիային (87:61):
«Ազադլըգ»-ը գրում է, որ ներկայում Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով հետաքննչական վարչության աշխատակիցները խուզարկություն են անցկացնում Ամիրովի բնակարանում:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն Ժնևում խորհրդակցություններ է անցկացրել Սիրիայի հայությանն օժանդակելու հարցով:
Ճամայկացի վազորդներ Ասաֆա Պաուելը, Յոհան Բլեյքը, Նիկել Աշմիդը և Ուսեին Բոլտը հաղթանակ տարան Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում 4×100 մ փոխանցումավազքում: Արծաթե մեդալակիրներ դարձան ճապոնացիները, իսկ բրոնզը բաժին հասավ Կանադայի վազորդներին:
Երեկ «Դատապարտյալների հիվանդանոցում» վիրահատվել է ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանը: ArmLur.am-ի հետ զրույցում Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հայտնել է, որ իր տեղեկություններով` Պավել Մանուկյանը վիրահատությունից հետո նորմալ է իրեն զգացել:
Պենտագոնը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարական ուժերին նախազգուշացրել է զերծ մնալ ԱՄՆ ուժերի և նրա դաշնակիցների մոտակայքում ռազմական գործողություններից էլ Հասակա քաղաքում տեղի ունեցած միջադեպից հետո: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը:
Միջազգային վարկանիշային Fitch գործակալությունը Թուրքիայի արտասահմանյան եւ ազգային արժույթներով էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի գծով կանխատեսումը կայունից վատացրել է «նեգատիվի»` BBB- մակարդակի:
Անդրադառնալով հարցին` կարո՞ղ է Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն ընթացիկ մրցաշրջանում լուրջ հաջողությունների հասնել, Պոգբան պատասխանել է. «Ես հույս ունեմ, որ այդպես էլ կլինի: Դա այն է, ինչ մենք ցանկանում ենք: Մենք «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ենք, մենք սովոր ենք միշտ հաղթել: Միակ բանը, որ մենք ցանկանում ենք անել, հաղթելն է»:
Օգոստոսի 20-ին, ժամը 01.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող եկեղեցու մոտակա շենքերից մեկի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բրոնզե մեդալները նվաճեցին Կանադայի ֆուտբոլիստները՝ 2:1 հաշվով հաղթելով Բրազիլիայի հավաքականին:
Գերմանացիների բնակիչների ավելի քան 40 տոկոսն այն կարծիքին է, որ մի երկու տասնամյակ առաջ կյանքն ավելի լավ էր: Այս մասին հայտնում է YouGov սոցիոլոգիական ինստիտուտը:
Գերմանիան ներկայացնող բռնցքամարտիկ Արտյոմ Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել Ռիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ ամառային օլիմպիական խաղերում: Ըստ archysde.com-ի, 26-ամյա մարզիկի համար անգամ բրոնզե մեդալը մեծ հաջողություն է` չնայած նրան, որ նա շատ մոտ է եղել օլիմպիական ոսկի նվաճելուն:
Օգոստոսի 19-ին Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում խաղարկվեցին մեդալների 22 հավաքածու:
Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու համաձայնագիրը: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
«Ռիո-2016»- ի խաղերում 15-րդ մրցումային օրվանից առաջ մեդալային հաշվարկում առաջատարն ԱՄՆ հավաքականն է: ԱՄՆ օլիմպիական հավաքականը, ընդհանուր առմամբ, նվաճել է 105 մեդալ. 38 ոսկե, 35 արծաթե և 32 բրոնզե: Մեդալային հաշվարկում 2-րդ տեղում է Մեծ Բրիտանիան ՝24 ոսկե, 22 արծաթե և 14 բրոնզե մեդալով: Լավագույն եռյակը եզրափակում է Չինաստանը. 22 ոսկե, 18 արծաթե և 25 բրոնզե մեդալ:
«Այս համակարգի հիմնական մասը ներկրվել է: Հույս ունեմ, որ համակարգերի մնացած մասը Թեհրանին կմատակարարվեն հաջորդ ամսվա ընթացքում»,- ասել է Դեհգանը:
Ռիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, թրամարտիկ Յանա Եգորյանը պատմել է, թե ինչ է պատրաստվում անել պարգևավճարների գումարով և խոստովանել, որ Օլիմպիադայում տրիումֆից հետո իր կյանքը փոխվել է:
Անդրիաս Ղուկասյանը, ով արդեն 20 օր է, ինչ հացադուլի մեջ է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում, ուղերձով դիմել է Վարուժան Ավետիսյանին, Պավլիկ Մանուկյանին, Դավիթ Սանասարյանին, բոլոր պայքարակից ընկերներին ու սրտացավ մարդկանց:
Մենք բոլորս էլ քաջ գիտենք, որ Դուք ծառայելով մեր ընդհանուր Հայրենիքին և հայ ժողովրդին երբեք չեք մոռանում եզդի ժողովրդին, ինչպես ուրախության այնպես էլ ցավոք տխրության պահերին: 2014թ. օգոստոս ամսից միչև օրս շարունակվող Իրաքի եզդիաբնակ անգալ նահանգի ժողովրդի ցեղասպանությունը: Իրականացնելով ձեր վեհ առաքելությունը Դուք Աշխարհով մեկ կոչ արեցիք սատարել եզդի ժողովրդին, աղոթեցիք առ Աստված անմեղ զոհերի համար:
Ռիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ ամառային օլիմպիական խաղերում օգոստոսի 20-ին պայքարի մեջ կմտնի Հայաստանը ներկայացնող մեկ մարզիկ: Ազատ ոճի ըմբշամարտի 125 կիլոգրամ քաշային կարգում պայքարի մեջ կմտնի Լևան Բերիանիձեն: