Կիվիով դիետա. 2 շաբաթում՝ մինուս 5կգ
Կիվիով էքսպրես դիետան այնքան արդյունավետ է, որ կստիպի մոռանալ մյուս բոլոր դիետաների մասին: Այս դիետան իր սննդակարգում ներառում է բազմաթիվ ուտելիքներ, որոնք կօգնեն ձեզ լավ զգալ և քաղցից «չմահանալ» դիետայի ժամանակ:
Դիետայի յուրօրինակությունն այն է, որ բոլոր բաղադրիչները հատուկ են ընտրված: Դիետայի ընթացքում քաղց չեք զգա, կամ միայն կանաչ խնձորով և կանաչեղենով չեք սնվի, իսկ դա նշանակում է, որ օրվա ընթացքում քաղցը կհագեցնեք:
Առավել արդյունավետության համար՝ այս դիետան 2 շրջանից է բաղկացած: Յուրաքանչյուր շրջանը տևում է 7 օր, ինչը բավական հարմար է, եթե որոշել եք նոր կյանք սկսել երկուշաբթի օրվանից: Երկու շաբաթում առնվազն 5 կգ կկորցնեք:
Առաջին շրջան
Նախաճաշ՝ խաշած ձու, 3 կիվի, հացով և պանրով բրդուճ, կանաչ թեյ
Ճաշ՝ 250 գ հավի միս, 5 կիվի, 150 գ աղցան
Ընթրիք՝ 200 գ կաթնաշոռ, 2 հատ կիվի, 1 բաժակ ոչ քաղցր թեյ
Վերջին ճաշը՝ յոգուրտ կամ կեֆիր, 20-30 գ պանիր
Երկրորդ շրջան
Նախաճաշ՝ առանց յուղի ձվածե, 2 ձու, 3 կիվի, հյութ
Ճաշ՝ 300 գ շոգեխաշած ձուկ, 3 լոլիկ, 4 կիվի, կանաչ թեյ
Ընթրիք՝ 250 գ հավի կրծքամիս, 1 խաշած ձու, 3 կիվի, նարնջի հյութ
Վերջին ճաշը՝ յոգուրտ կամ կեֆիր, 20-30 գ պանիր. Քաղց զգալու դեպքում կարող եք կաթնաշոռ ուտել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը