 
                        Harley-Davidson-ը գերհերոսական մոտոցիկլետների գովազդ է թողարկել
 
                                    Harley-Davidson ընկերության Ավստրալիայի ներկայացուցչությունն իր YouTube-ալիքում հրապարակել է Marvel ընկերության հետ համատեղ ստեղծված գովազդային թրեյլերը:
Տեսագրության մեջ ներկայացված են մի քանի նոր մոտոցիկլետներ, որոնց դիզայնում օգտագործվել են հանրաճանաչ գերհերոսների հագուստի տարրեր:
Տեսագրության մեջ հայտնվում են Marvel-ի գործող անձինք, որոնց թվում են Երկաթե մարդը, Հալքը, Սարդ մարդը, Սեւ այրին, Սեւ հովազը, Թորը եւ Կապիտան Ամերիկան:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        