Բաժիններ՝

Ադրբեջանի և Վրաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի կառուցման հարցը

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպումից հետո հրավիրված ճեպազրույցում հայտարարել է, թե երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

«Ես համաձայն եմ ձեզ հետ, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է բարեկամության, փոխարդարձ հարգանքի և լավ հարևանության վրա»,- ասել է Մամեդյարովը:

Նրա խոսքով` երկու երկրներն էլ լիակատար հարգանք են տածում միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ:

«Շատ կարևոր է, որ մենք մնում են տնտեսապես կենսունակ երկրներ: «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթատարը եղել է գլխավոր տարրերից մեկը, որից սկսվեց ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական համագործակցությունը»,- հայտարարել է Մամեդյարովը:

Ինչ վերաբերում է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի կառուցմանը, ապա, ըստ Մամեդյարովի, այս տարի Թուրքիայի տարածքում կկառուցվի երկաթգծի վերջին մասը, այնուհետ այդ երկաթուղային կապը կսկսի գործել:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հարավային գազային միջանցքի նախագծի իրագործման հարցը:

ճեպազրույցում հայտարարվել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են ստորագրել 15 երկկողմ փաստաթուղթ, որոնք կվերաբերեն տարբեր ոլորտներում համագործակցությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս