Բաժիններ՝

Հարթը, Ուոլկոտը և Անտոնիոն հրավիրվել են Անգլիայի հավաքական. Էլարդայսը հրապարակել է թիմի կազմը

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսն հրապարակել է այն ֆուտբոլիստների ազգանունները, որոնք պետք է նախապատրաստվեն 2018թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլի առաջին խաղին: Անգլիացիները Տրնավայում կխաղան Սլովակիայի դեմ:

Խաղին նախապատրաստվելու համար հրավիրվել է 23 ֆուտբոլիստ:

Դարպասապահներ՝ Ֆրեյզեր Ֆորսթեր («Սաութհեմփթոն»), Ջո Հարթ («Մանչեսթեր Սիթի»), Թոմ Հիթոն («Բերնլի»):

Պաշտպաններ՝ Գարի Կեհիլ («Չելսի»), Նաթանիել Կլայն («Լիվերպուլ»), Ֆիլ Ջագելկա («Էվերթոն»), Դենի Ռոուզ, Կայել Ուոլքեր («Տոտենհեմ»), Լյուկ Շոու, Կրիս Սմոլինգ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջոն Սթոունզ («Մանչեսթեր Սիթի»):

Կիսապաշտպաններ՝ Դելե Ալի, Էրիկ Դայեր («Տոտենհեմ»), Մայքլ Անտոնիո («Վեսթ Հեմ»), Դենիլել Դրինքուոթեր («Լեսթեր»), Ջորդան Հենդերսոն, Ադամ Լալանա («Լիվերպուլ»), Ռահիմ Սթերլինգ («Մանչեսթեր Սիթի»), Թեո Ուոլկոտ («Արսենալ»):

Հարձակվողներ՝ Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ»), Հարի Քեյն («Տոտենհեմ»), Դենիել Սթարիջ («Լիվերպուլ»), Ջեյմի Վարդի («Լեսթեր»):

Սլովակիայի դեմ Անգլիայի հավաքականը կխաղա կիրակի՝ սեպտեմբերի 4-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս