Բաժիններ՝

Ադրբեջանական մանաթը կարող է փլուզվել

Չի բացառվում, որ ադրբեջանական մանաթը կտրուկ արժեզրկվի, և 1 դոլարի փոխարժեքը ներկայիս 1.69 մանաթի փոխարեն գերազանցի 2, անգամ 3 մանաթը։ Այսինքն՝ մանաթի 100 տոկոսանոց արժեզրկման հավանականություն կա։ Ու այդ հավանականությունը մեծ է, եթե Ադրբեջանի միջազգային պահուստները իրականում ավելի փոքր են, քան հայտարարվում է երկրի կենտրոնական բանկի կողմից։ Այս մասին az.qaynarinfo.az կայքի հետ զրույցում հայտարարել է բանկերի գծով ադրբեջանցի փորձագետ Աքրամ Հասանովը` մեկնաբանելով վերջին օրերին դոլարի պահանջարկի հետ կապված իրարանցումը։

«Ակնհայտ է, որ մանաթի ներկայիս փոխարժեքն արհեստական է: Եթե մանաթի փոխարժեքն ազատականացվի, մեկ դոլարի գինը կանցնի 2 մանաթը, և անգամ կարող է հասնել 3 մանաթի. դա կախված է տարադրամի պահուստի ծավալից: Կենտրոնական բանկը խոսում է 4 մլրդ դոլարից, Նավթային հիմնադրամը` 35 մլրդ դոլարից: Բայց այդ պահուստն ամբողջությամբ փողով չէ, դրա հիմնական մասը անշարժ գույքի և այլ ոլորտներում է: Եթե մեր արտարժույթի կանխիկ պահուստները հայտարարվածից պակաս են, ապա դոլարը կարող է անցնել անգամ 3 մանաթը»,- ասել է նա:

Փորձագետը իրադարձությունների զարգացման 2 սցենար է նշել. կա՛մ Ադրբեջանի կենտրոնական բանկը գնալու է մանաթի արժեզրկման, կա՛մ շարունակելու է դոլարի վաճառքն ու մանաթի կտրուկ արժեզրկումը կանխելու համար արտասահմանում գտնվող ակտիվները փորձելու է ետ բերել Ադրբեջան։ Սակայն, ըստ Հասանովի, գործելաոճը  չի կարող երկար տևել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս