Բաժիններ՝

Ճապոնիայում դադարեցնում են դպրոցական պարապմունքները «Լայոնրոկ» թայֆունի մոտենալու պատճառով

Ճապոնիայի իշխանությունները որոշում են ընդունել օգոստոսի 30-ին դադարեցնել պարապմունքները Իվատե եւ Միյագի հյուսիսարեւելյան պրեֆեկտուրաների 920 դպրոցներում «Լայոնրոկ» հզոր թայֆունի մոտենալու պատճառով: Այս մասին հայտնել է «Կիոդո» գործակալությունը:

Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալության տվյալներով՝ ներկայում արեւադարձային փոթորիկը գտնվում է Խաղաղ օվկիանոսում, Ճապոնիայի մայրաքաղաքից հարավ ընկած շրջանում: Այն դեպի հյուսիս է շարժվում ժամում 25 կիլոմետր արագությամբ եւ, ինչպես սպասվում Է, երկրի հյուսիսարեւելյան ափեր կհասնի օգոստոսի 30-ի առավոտյան: Օդերեւութաբանները կանխատեսում են առատ տեղումներ՝ ժամում մինչեւ 200 միլիմետր. Իվատեի, Միյագիի եւ Ֆուկուսիմայի պրեֆեկտուրաներում քամու արագությունը կարող է գերազանցել վայրկյանում 40 մետրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031