Բաժիններ՝

Ազատվեք տարիքային բծերից՝ սոխի միջոցով

Տարիքային բծերը, որոնք հաճախ կոչում են նաև լյարդի բծեր, հարթ, շագանակագույն կամ սև կետեր են, որոնք ի հայտ են գալիս մաշկի վրա: Տարիքային բծերը կարող են տարբերվել իրենց չափերով, հաճախ դրանք հանդիպում են դեմքին, ձեռքերին, ուսերին. Բոլոր այն հատվածներին, որոնք առավել հաճախ են «արև տեսնում»:

Այս բծերը սովորաբար ի հայտ են գալիս 50-ն անց մարդկանց մոտ, սակայն հաճախ կարող եք դրանք հանդիպել նաև երիտասարդների մոտ, հատկապես՝ արևի տակ երկար մնալուց հետո:

Տնական միջոց՝ տարիքային բծերից ազատվելու համար

Տարիքային բծերը կարելի է բուժել մի շարք ճանապարհներով՝ լազերային թերապիա, քիմիական մաքրումներ, սառեցում: Սակայն, եթե ձեզ անհանգստացնում են այս բծերը, և դուք չեք ցանկանում դիմել քիմիական միջոցների, ապա լավագույն լուծումը կլինի davidwolfe կայքի առաջարկած միջոցը:

Կարդացեք նաև

Ի՞նչ է պետք անել:

Մեկ թարմ սոխը կտրատեք, լցրեք բլենդերի մեջ և ավելացրեք խնձորի քացախ: Ամբողջը խառնեք և բամբակի միջոցով քսեք բծերին:

Մանրամասն՝ տեսանյութում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս