Սեպտեմբերի 30-ին, ժամը 13.08-ին ահազանգ է ստացվել, որ Հաղպատ-Ակներ միջհամայնքային ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Դսեվանք ամրոցի մոտակայքում երկու զբոսաշրջիկ ընկել է լեռան ստորոտից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հալեպահայությունն այսօր ապրել է սիրիական պատերազմի ամենածանր օրերից մեկը:
Քիչ հետո Թբիլիսիի միջազգային օդանավակայան կժամանի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ինչի կապակցությամբ Վրաստանը պատրաստվում է ըստ արժանվույն դիմավորել նրան։ Օդանավակայանում են Վրաստանի հոգևոր, քաղաքացիական ղեկավարները, Վրաստանի կաթոլիկ համայնքի անդամները՝ պապական դրոշի գույներով դրոշակներով։
«Տիկնոջ վարքագիծը հայտնի է բոլորին, դրա համար ես կշարունակեմ: ես կոչ եմ արել, որ նա վերցներ մարտի 1-ի վերաբերյալ ՀԱԿ նախագիծը՝ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ու այնտեղ ներառված խնդիրները, գործիքները օգտագործել: Նաեւ՝ մենք չենք պայմանավորվել, որ ես գրավոր առաջարկություններ պետք է անեի: Ես կողմ եմ գաղափարին, ուղղակի հարկավոր է այս փաստաթուղթը բերել իրավաբանական տեսքի, որ քվեարկելուց հետո, եթե հանձնաժողով ստեղծվի, այն կարողանա աշխատել»,- հայտարարեց Գագիկ Ջհանգիրյանը:
Իսրայելի նախկին նախագահ, խաղաղության նոբելյան մրցանակաիր Շիմոն Պերեսին հուղարկավորել են Երուսաղեմի գլխավոր գերեզմանատանը, որը գտնվում է Հիշողության լեռան վրա (Herzl), հայտնում է BBC-ն։
Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի մեջլիսը, այսօր կայացած աշնանային նստաշրջանի առաջին օրը վավերացրել է Թուրքիայի ու Ադրբեջանի կառավարությունների միջև Անդրանատոլիական գազային համակարգի վերաբերյալ փոխըմբռնման մասին հուշագիրը, հայտնում է Trend գործակալությունը։
Ինչպես գրում է ռուսական «Իզվեստիա» պարբերականը, ռուսաստանցի պաշտոնյաներին կարգելվի օգտվել չսերտիֆիկացված հավելվածներից, ինչպիսիք են WhatsApp, Viber, Telegram հավելվածները։
«Պահուստներից հետո գործառնական շահույթը կազմել է 6 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2015 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը 7%-ով: Ֆիզիկական անձանց ներգրավված միջոցների պորտֆելը կազմել է 120 մլրդ դրամ (105%՝ պլանի համեմատ), ֆիզիկական անձանց ցպահանջ միջոցները հասել են մինչև 21 մլրդ դրամ (126%՝ պլանի համեմատ): Մենք վստահ ենք, որ 2017 թվականը արդյունավետ կլինի, և ակնկալում ենք մանրածախ բիզնեսի ցուցանիշների բարձր աճ»:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով՝ Տիգրան Բարսեղյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից:
Ռուսաստանը Սիրիա է ուղարկել հավելյալ «Սու-24» և «Սու-34» ռմբակոծիչներ։ Այս մասին գրում է «Իզվեստիան»՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին։
Տվյալներն ամբողջական չեն, «Արևելք»ը կապի մեջ է Հալեպի հետ, տեղեկությունները կհաղորդենք շուտով:
Հոկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում «ԴիջիԹեք էքսպո-2016» 12-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդես:
Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարան) աշնանային նստաշրջանի առաջին նիստի օրակարգում քննարկման է դրվել «Եվրախորհրդարանի ու Ադրբեջանական Հանրապետության Միլլի մեջլիսի համագործակցության մասին» նախագիծը, հայտնում է Trend գործակալությունը։
Նախկին ազատ ոճի ըմբիշ Չամսուլվարա Չամսուլվարաևը սպանվել է Մոսուլ քաղաքի շրջակայքում՝ ավիահարձակման արդյունքում:
Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում սեպտեմբերի 30-ին տեղի է ունենալու երգահան, հեղինակային երգերի հայտնի կատարող Ռուբեն Հախվերդյանի համերգը:
Վրաստանում կառուցվելու է երկրում առաջին նավթավերամշակման համալիրը: Շինարարության մասին պայմանագիրը ստորագրվել է 2016թ․սեպտեմբերի 29-ին Վրաստանի տնտեսական զարգացման նախարարության պետական ունեցվածքի ազգային գործակալության և վրաց-իրանական Geopars ընկերության կողմից։
Ռումբեր են ընկել հայկական եկեղեցիներից մեկի բակում, իսկ մեկ այլ ռումբ՝ Վիլլաներ թաղամասում, որի հետևանքով էլ զոհվել են հայերը:
Ադրբեջանական երկրորդ՝ ADEX 2016 սպառազինությունների ցուցադրությանը Բաքուն ներկայացրել է Şimşək գնդացիրը, որը նախատեսված է տանկերի և զրահատեխնիկայի վրա տեղադրելու համար, հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։
Gulfstream G200-ը, որը պատկանում է Կրիշտիանու Ռոնալդուին, վթարի է ենթարկվել Բարսելոնայի El Prat օդանավակայանում: Ինչպես հաղորդում է Sport.es-ը, ինքնաթիռը վթարի է ենթարկվել վայրէջք կատարելիս, և օդանավակայանի ներկայացուցիչները ստիպված են եղել փակել թռիչքուղիներից մեկը:
Տեղի ունեցան Եվրոպայի լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումները: «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց ուկրաինական «Զարյային» և մեծ դժվարությամբ հաղթեց 1:0 հաշվով: Միակ գոլը 68-րդ րոպեին խփեց Զլատան Իբրահիմովիչը: Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր:
Տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով՝ 2016 թվականի սեպտեմբերի 28-ից Երևան քաղաքի Թևոսյան և Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Զբոսաշրջիկները, որոնք այցելում են Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Անի քաղաք, GSM օպերատորից ստանում են «Բարի գալուստ, Հայաստան» խոսքերով հաղորդագրություն։
«Մենք պետք է կարողանանք ներքին ռեսուրսների ճիշտ կառավարում իրականացնել: Կարծում եմ, որ սա է լինելու կառավարության գերխնդիրը: Կառավարությունը պետք է կարողանա կարճ ժամկետներում արձանագրել տեսանելի արդյունքներ, որոնք որոշակիորեն տեսանելի են դարձնելու արդյունավետ կառավարման խնդիրները»:
«Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղային ճանապարհի թուրքական հատվածի շինարարական աշխատանքներն ավարտվում են, և տարեվերջին դրանով կգործարկվեն թեսթային համակարգերը, լրագրողներին հայտնել է Թուրքիայի Կարս նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը։
«Մենք խնդիր ունենք բարելավելու բիզնես միջավայրը և այդ նպատակով որոշակիորեն փոխվել է նաև էկոնոմիկայի նախարարության ուղղվածությունը, որի գլխավոր նպատակն է լինելու աջակցել գործարար հատվածին և ներդրումների իրականացմանը»:
Հոկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար փոքրանում է ցերեկվա տևողությունը:
Պարզվել է, որ «ալկոհոլային խմիչքների թորում, բազմաթորում և խառնում» տնտեսական գործունեության տեսակով Հրազդանի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «Ռոյալ Էլիտ» ընկերության արտադրած կոնյակներն ու օղիները 2015-2016 թվականներին պարբերաբար վերավաճառվել են Հանրապետության տարբեր վայրերում գործող տնտեսվարողների կողմից՝ առանց հարկային հաշվետվություններ ներկայացնելու և վճարումներ կատարելու:
Եվրամիությունը պլանավորում է դեկտեմբերին քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցային քաղաքականության երկարաձգման մասին որոշումը՝ կապված Ուկրաինայի դեմ ագրեսիայի հետ։