
Կարեն Կարապետյանը ֆինանսների փոխնախարարին ազատել է աշխատանքից

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով՝ Տիգրան Բարսեղյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Տիգրան Բարսեղյանին ազատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է վարչապետի որոշման մեջ։