Վրաստանում կառուցվելու Է երկրում առաջին նավթավերամշակման համալիրը
Վրաստանում կառուցվելու է երկրում առաջին նավթավերամշակման համալիրը: Շինարարության մասին պայմանագիրը ստորագրվել է 2016թ․սեպտեմբերի 29-ին Վրաստանի տնտեսական զարգացման նախարարության պետական ունեցվածքի ազգային գործակալության և վրաց-իրանական Geopars ընկերության կողմից։
Ստորագրման արարողությանը և նախագծի շնորհանդեսին ներկա Է եղել նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
«Դա մասշտաբային նախագիծ է, բնականաբար, այն առավելագույնս աջակցություն կստանա կառավարության կողմից։ Կարևոր նշանակություն ունի այն, որ այդ նախագիծն ընդգծում է Վրաստանի դերը ոչ միայն որպես տարանցիկ երկիր, այլև վկայում է կարևոր իրադարձության մասին՝ քարտեզի վրա Վրաստանի՝ որպես ինդուստրիալ երկիր հայտնվելու մասին»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը։
Նրա խոսքով՝ նախագիծը կստեղծի 800 նոր աշխատատեղ:
Իր հերթին, Վրաստանի առաջին փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլին նշել է, որ նախագծի իրագործումը թույլ կտա զգալիորեն նվազեցնել ոչ միայն նավթամթերքի ներկրումը, այլև կբարելավվի դրա արտահանման պոտենցյալը։
Պայմանագրի համաձայն՝ Geopars ընկերությունը պարտավորվում Է նավթավերամշակման համալիրը կառուցել Արևմտյան Վրաստանի Սուփսա մերձսևծովյան գյուղում։
Նախագծի ներդրումային արժեքը մոտավորապես 1,5 մլրդ դոլար Է: Համալիրը բաղկացած կլինի նավթավերամշակման գործարանից, նավթաքիմիական արտադրությունից և լոգիստիկական կենտրոնից։