
Գերմանիայի քաղաքացին ընկել է Դսեվանք ամրոցի ժայռից

Սեպտեմբերի 30-ին, ժամը 13.08-ին ահազանգ է ստացվել, որ Հաղպատ-Ակներ միջհամայնքային ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Դսեվանք ամրոցի մոտակայքում երկու զբոսաշրջիկ ընկել է լեռան ստորոտից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի 1967 թ. ծնված Ք. Բ.-ն ընկել է ամրոցի մոտակա ժայռից՝ մոտ 20 մ բարձրությունից:
Փրկարարները զբոսաշրջիկին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Ալավերդի քաղաքի ԲԿ: