
Առեղծվածային դեպք Արմավիրի մարզում. դանակահարված 4 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21։30-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կետրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Նորակերտ գյուղի բնակիչներ, 17-ամյա Հովհաննես Տաշչյանը, «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ՝ 48-ամյա Սերժիկ Հակոբյանը, «գլխի ճակատային շրջանի կտրած վերքեր, աջ ծնկի կտրած վերք» ախտորոշմամբ՝ 29-ամյա Հովհաննես Եսայանը և «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ՝ Մեծամոր գյուղի բնակիչ, 33-ամյա Հակոբ Սարգսյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։