
Ադրբեջանը նոր գնդացիր է ներկայացրել ADEX 2016-ում

Ադրբեջանական երկրորդ՝ ADEX 2016 սպառազինությունների ցուցադրությանը Բաքուն ներկայացրել է Şimşək գնդացիրը, որը նախատեսված է տանկերի և զրահատեխնիկայի վրա տեղադրելու համար, հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։
Գնդացրի արտադրությունը հիմնվել է 2016թ.։ Այն հագեցած է գիշերային և ցերեկային տեսանելիության սարքերով և նախատեսված է հիմնականում զրահավոր փոխադրիչ մեքենայի (ԲՏՌ) վրա տեղադրելու համար։
Գնդացիրը գտնվում է ադրբեջանական բանակի տրամադրության տակ։