
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոնը, ով համալրել էր «Իսլամական պետության» շարքերը, սպանվել է Իրաքում

Չամսուլվարա Չամսուլվարաևը 32 տարեկան էր:
Նախկին ազատ ոճի ըմբիշ Չամսուլվարա Չամսուլվարաևը սպանվել է Մոսուլ քաղաքի շրջակայքում՝ ավիահարձակման արդյունքում: Այդ մասին հաղորդել է IHS Janes բրիտանական ռազմավերլուծական կենտրոնի աշխատակցուհի Ջոաննա Պարասչյուկը:
Չամսուլվարա Չամսուլվարաևը ծնվել է Դաղստանում և միջազգային մրցաշարերում հանդես է եկել Ադրբեջանի կազմում: 2009թ. Չամսուլվարան դարձել է Եվրոպայի չեմպիոն:
2014թ. Չամսուլվարաևն ավարտել է կարիերան և համալրել է «Իսլամական պետության» շարքերը, որտեղ զբաղվել է մահապարտ կանանց հավաքագրմամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը