Բաժիններ՝

Ադրբեջանի խորհրդարանը կքննարկի Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները

Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարան) աշնանային նստաշրջանի առաջին նիստի օրակարգում քննարկման է դրվել «Եվրախորհրդարանի ու Ադրբեջանական Հանրապետության Միլլի մեջլիսի համագործակցության մասին» նախագիծը, հայտնում է Trend գործակալությունը։

Խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի «կանխակալ» վերաբերմունքի պատճառով 2015թ․ Ադրբեջանի խորհրդարանը համապատասխան որոշում էր կայացրել և կասեցրել իր մասնակցությունը Եվրախորհրդարանի հիմնած «Եվրանեսթ» ԽՎ-ին։

Վերջինս ստեղծվել է 2009 թվականի մայիսի 7-ին՝ Պրահայում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում:

«Անցած տարվա ընթացքում մենք չենք մասնակցել միջոցառումներից և ոչ մեկին։ Այդ ընթացքում Ադրբեջանի խորհրդարանը բազմիցս դիմումներ է ուղարկել, իրականացվել են տարբեր այցեր, ձեռնարկվել են իրավիճակը բարելավելու ուղղությամբ փորձեր»,- հայտարարել է Ասադովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930