![](/banners/BeFunky-design.jpg)
Միջազգային օպերատորը Անիի ավերակներ այցելած թուրքերին ողջունում է «Բարի գալուստ, Հայաստան» խոսքերով
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/turk-oper.jpg)
Զբոսաշրջիկները, որոնք այցելում են Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Անի քաղաք, GSM օպերատորից ստանում են «Բարի գալուստ, Հայաստան» խոսքերով հաղորդագրություն։
Ինչպես թուրքական Haberler պարբերականին հայտնել է Asimder թուրքական կենտրոնի ղեկավար, Էրզրումի Աթաթուրքի համալսարանի գրականագիտության ֆակուլտետի պատմության ամբիոնի ներկայացուցիչ Սավաշ Էղիլմեզը, ինքը բողոք է ներկայացրել օպերատորի դեմ՝ Անի քաղաքը Հայաստանի կազմում ներառելու համար։
«Այդ օպերատորը ներառել է պատմական Անի քաղաքը Հայաստանի կազմում՝ դրանով իսկ իրագործելով հայերի երազանքը»,- հայտարարել է Սավաշ Էղիլմեզը։