Իրաքի հարավ-արեւելքում գտնվող Բասրա քաղաքում Սադամ Հուսեյնի նախկին պալատը վերածել են հնությունների թանգարանի:
«Չեմ կարող ասել՝ ինչո՞ւ դա պատահեց, բայց 2016-16թթ. մրցաշրջանի յուրաքանչյուր խաղից առաջ մեկ բաժակ պորտվեյն խմելը ես ընդունեցի՝ որպես կանոն: Ես սնահավատ չեմ, բայց երբ «Սանդերլենդի» դեմ առաջին իսկ խաղում ես գոլ խփեցի, որոշեցի ոչինչ չփոխել:
Apple-ի աշխատակիցը լրագրողներին պատմել է Apple-ի նոր սմարթֆոնի վրա կատարվող աշխատանքի մանրամասները, որը ենթադրաբար կստանա iPhone 8 անվանումը:
Ամերիկյան հինգ IT-ընկերություններ՝ Google-ը, Facebook-ը, Amazon-ը, IBM-ն եւ Microsoft-ը, հայտարարել են արհեստական ինտելեկտի զարգացման համար ոչ առեւտրային գործընկերության ստեղծման մասին:
Հետազոտության ընթացքում, որի արդյունքները ներկայացվել են սեպտեմբերի 15-ին կայացած կոնֆերանսի ժամանակ, ուսումնասիրվել է ավելի քան 200 կատվի ԴՆԹ, որոնց մի մասն ապրել է մոտավորապես մ.թ.ա. 15.000 տարի առաջ, մյուսները՝ 18-րդ դարում:
Գիտնականները պատահաբար հայտնաբերել են, որ երկաթե նանոմասնիկները, որոնք ստեղծվել են որպես դեղ սակավարյունության դեմ, իմունիտետին հարկադրում են ուշադրություն դարձնելու քաղցկեղային բջիջների վրա եւ ոչնչացնելու դրանք: Այս մասին ասված է Nature Nanotechnology հանդեսում հրապարակված հոդվածում:
Mercedes-ը միավորվեց նավեր արտադրող Silver arrows marine ընկերության հետ՝ այս զբոսանավը ստեղծելու համար։ Արտադրվելու է զբոսանավի ընդամենը 10 օրինակ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը գնահատվում է 1.7 մլն դոլար։ Նստատեղը նախատեսված է 10 մարդու համար։
Մաշկն ամենամեծ օրգաններից մեկն է, որը մեզ պաշտպանում է արտաքին մի շարք ազդեցություններից։ Դա է պատճառը, որ մաշկի խնամքը կարևոր է յուրաքանչյուրի համար։ Քանի որ ոտնաթաթերը մեծամասամբ փակ են լինում, շատերն անհրաժեշտ խնամք չեն ցուցաբերում, ինչի արդյունքում առաջանում են տարբեր խնդիրներ, այդ թվում՝ ճաքճքում են կրունկները, մաշկը չորանում է, առաջանում են կոշտուկներ և այլն։
The Late Late Show-ի հաղորդավար Ջեյմս Կորդենը նկարահանման է հրավիրել Օլիմպիական խաղերի իննակի չեմպիոնին: Երեկոյան շոուի աշխատակիցները և նրանց միացած հոլիվուդյան արտիստ Օուեն Ուիլսոնը մարտահրավեր էին նետել Ուսեին Բոլտին:
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի կարողությունը մեկ տարում նվազել է 800 միլիոն դոլարով՝ կազմելով 3,7 միլիարդ դոլար: Այս մասին իր էլեկտրոնային տարբերակում հայտնել է Forbes հանդեսը:
Թայսոն Ֆյուրիի և Վլադիմիր Կլիչկոյի միջև մենամարտի հետաձգումից հետո ուկրաինացու թիմը մտադիր է կազմակերպել մենամարտ ևս մեկ բրիտանացի բռնցքամարտիկի՝ Էնտոնի Ջոշուայի հետ:
Ըստ ակադեմիկոսի, Հայաստանի տնտեսությունը ունի 6 հիմնական «սև խոռոչներ»
Սովորական ցավազրկող դեղամիջոցների օգտագործումը մեծացնում է սրտի անբավարարության վտանգը. այս եզրակացության են եկել The British Medical Journal –ում հրապարակված հետազոտության հեղինակները։
ԿԲ խորհրդի սեպտեմբերի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ՍԱՌՏԵ» ՍՊԸ գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 233 լիցենզիան
Սեպտեմբերի 23-ից ի վեր Հալեպի՝ զինյալների կողմից վերահսկվող արեւելյան թաղամասերում, որոնց վրա հարձակում են ծավալել կառավարամետ ուժերը, զոհվել է առնազն 96 երեխա, եւս 223-ը վերքեր են ստացել: Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ):
«Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսը կրող ամենամյա «ԴիջիԹեք» ցուցահանդեսը մեկնարկում է արդեն վաղը: Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում մի շարք հայկական և արտասահմանյան ընկերություններ կներկայացնեն իրենց արտադրանքը և այն լուծումները, որոնք կարող են հեշտացնել մարդկանց կյանքը մի շարք ոլորտներում:
Պաշտպանության նախարար Էշթըն Քարթերն այս զենքերի արդիականացումը համարում է Պենտագոնի առջեւ դրված թիվ մեկ առաջադրանքը, ում խոսքերով, միջուկային առաքելությունն Ամերիկայի անվտանգության հիմնաքարերից մեկն է։
ԱՄՆ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կազմել է 474.57 դրամ
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը 2017 թվականի տնտեսական և սոցիալական զարգացման կանխատեսման ցուցանիշի համաձայն՝ կանխատեսում է, որ 2017 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը կազմելու է 1 տոկոս կամ էլ 61.4 միլիարդ մանաթ:
Թանձրատերևուկը տարբեր տեսակներ ունի։ Սակայն առավել տարածված է դրա տնային տեսակը, որը հայտնի է նաև՝ որպես «փողի ծառ»։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ չի խոչընդոտի իր դուստրերի՝ բանակում ծառայելու ցանկությանը։
Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքի իր էջում պարզաբանում է ներկայացրել
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Google որոնիչին մեղադրել է իր մրցակցուհի Հիլարի Քլինթոնի վերաբերյալ վատ նորությունները մաղելու մեջ, տեղեկացնում է BBC-ն:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանդիպումը Վանաձորում (ուղիղ)
Ներկայացնելով վերջին տասը տարիներին սիրտ-անոթային հիվանդությունների դինամիկան` Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ հիվանդացության և մահացության ցուցանիշները վատթարացել են: 1999 թվականից այս կողմ 1.7 անգամ ավելացել է սիրտ-անոթային հիվանդությունների մահացության ցուցանիշը, 2.2 անգամ` հիվանդացության: Սիրտ-անոթային հիվանդությունների խնդիրներ կան երեխաների մոտ: Մինչև 18 տարեկան երեխաների շրջանում տարվա ընթացքում 250-300 սրտի վիրահատություն է կատարվում: Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ ամեն դեպքում վերջին 2 տարվա ընթացքում այդ ցուցանիշների վատթարացման միտումը, կարծես, կանգ է առել:
Լուսավոր Հայաստան կուսակցության հանրահավաքը՝ Վանաձորում:
2016 թվականի համեմատ բյուջեի ծախսերն ավելանում են ոչ թե 70, այլ 23.8 մլրդ դրամով
Ռուսաստանը զբաղեցրել է վերջին տեղը առողջապահական համակարգի արդյունավետության միջազգային վարկանշային աղյուսակում, որը կազմել է Bloomberg գործակալությունը։
Ջորջ Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների կենտրոնը 2016թ. սեպտեմբերի 29-ին Երևանում հյուրընկալեց շրջանավարտների միջոցառում:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզին և անհայտ կորածների հարցերով տարածաշրջանային նորանշանակ համակարգող Սամիր Հաջիմուստաֆիչին: