Ցուցահանդեսում Ռուսաստանը կներկայացնեն 16 ձեռնարկություններ, որոնք պոտենցիալ պատվիրատուներին կցուցադրեն ժամանակակից զրահատանկային, հրթիռահրանոթային սպառազինություն ու տեխնիկա, «Ուրան» ընտանիքի ռոբոտատեխնիկական համալիրներ, ռազմական ավիացիա, հրաձգային զենք ու զինամթերք:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ անհրաժեշտ է դիտարկել սիրիական հակամարտությանը միջամտելու ռազմական տարբերակը, հայտնում է Reuters-ը։
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կոչ է անում վրացական «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը ուժեղացնել «Իվանիշվիլիի խոշոր խարդախության» հայտնաբերման աշխատանքը և նյութեր հավաքել ընտրություններում կեղծարարության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Հոկտեմբերի 14-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 17-18-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի շրջանակում ադրբեջանական պատվիրակությունը՝ ղեկավար Սամեդ Սեիդովի գլխավորությամբ, հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Նախօրեին Աշտարակում 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող 62-ամյա տղամարդը ինքնասպան է եղել:
«Մենք պատրաստվում էինք գրել մի այսպիսի գիրք Հայ ժողովրդի դերը միջին դարերում ունեցած… մենք որպես, ասենք, առեւտրական նավատորմի ազդեցությունը… ես ռուսերենը չսովորեցի, հայերենն էլ մի քիչ բավականին… «Ռոլ Արմենիա միջին դարերի…»:
Պաշտոնյաները պլանավորում են մինչև 2019թ. աստիճանաբար կրճատել պետական ԶԼՄ-ների ֆինանսավորումը 6-20 տոկոսով։ Դա է բխում 2017-2019թթ. Ռուսաստանի դաշնային բյուջեի նախագծից, գրում է «Վեդոմոստին»։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Օլեգ Բոչկարյովի հետ, ով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք» առաջին միջազգային ցուցահանդեսին:
Հաջորդ հանդիպումը Ժոզե Մոուրինյոի սաները կանցկացնեն հոկտեմբերի 17-ին՝ արտագնա խաղում մրցելով «Լիվերպուլ»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Հենրիխ Մխիթարյանը բաց էր թողել ազգային ընտրանու աշխարհի առաջնության որակավորման փուլի նախորդ երկու հանդիպումները՝ հետևելով «Մանչեստեր»-ի բժիշկների խորհրդին:
2016թ. հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունում գործող «Թեժ գիծ» ծառայությունում ստացվել է 387 զանգ: 286 զանգ կրել է տեղեկատվական բնույթ, իսկ 101-ով կատարվել են ուսումնասիրություններ:
Իտալացի գրող և դրամատուրգ Դարիո Ֆոն՝ գրականության Նոբելյան մրցանակակիրը (1997թ.), մահացել է Միլանի հիվանդանոցում, կյանքի 91-րդ տարում, հայտնում է BBC-ն։
Հոկտեմբերի 12-ին իր 90-ամյակը տոնեց ԽՍՀՄ լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանը: Աշխարհի առաջնության խաղերը կկայանան 2018 թ. հունիսի 14-ից հուլիսի 15-ը Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Սարանսկ, Կալինինգրադ, Վոլգոգրադ, Սամարա, Սոչի, Դոնի Ռոստով, Եկատերինբուրգ, Սանկտ Պետերբուրգ, Կազան քաղաքներում:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում հայտարարել է, որ դրական է համարում Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնումը «Սու-24»-ի խոցումից հետո։
Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների լավացումը չի խոչընդոտի այլ երկրների հետ հարաբերություններին, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը՝ հայտարարելով, թե Անկարան շարունակելու է վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 18.45-ին, Երևանի Շիրակի փողոցի 56/1 շենքի բնակարաններից մեկից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Ալվինա Մ.-ն:
Թուրքիայի ռազմաօդային ուժերը «Եփրատի վահան» օպերացիայի շրջանակում ոչնչացրել են ԴԱԻՇ-ի զինյալների դիրքերը։ Այս մասին հայտնում է թուրքական Haberturk թերթը։
Ականներից մեկը պայթել է դիվանագիտական ներկայացուցչության արտաքին պաշտպանության անմիջական հարևանությամբ, ևս մեկը՝ հյուպատոսական բաժնի մուտքից ոչ հեռու»,- ասված է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ինչպես տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 21.20-ին, Երևանի Հր. Քոչարի փողոցի թիվ 2 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 29-ամյա քաղաքացուհու և 41-ամյա քաղաքացու, որոնք վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, իսկ վարորդը՝ ավտոմեքենայով, դիմել էր փախուստի:
Երկու ամերիկուհիներ մեղադրում են ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին սեքսուալ ոտնձգություններ կատարելու մեջ։
Ռուսաստանն ստեղծել և հաջողությամբ փորձարկել է ռադիոէլեկտրոնային զենքի առաջին օրինակները, որոնք գործում են նոր ֆիզիկական սկզբունքների հիման վրա։
Սա դարի ընթացքում միակ տարին է, որ հոկտեմբեր ամսին Երևանում և Արարատյան դաշտում գրանցվել են ձյան տեսքով տեղումներ։
Արսեն Ասրյանի ֆեյսբուքյան էջից պարզ է դառնում, որ նա Հանրապետական Կուսակցության և Մամիկոն Ասլանյանի համակիրն է: Ակնհայտ է, որ Վանաձորի ավագանու նիստի ժամանակ Ասրյանի գործողությունները միտված են եղել ահաբեկելու Լուսավոր Հայաստան կուսակցության ավագանու անդամին, ինչը լիովին համահունչ է Հանրապետական կուսակցության ձեռագրին: Ահա այսպիսի ահաբեկչական մեթոդներով ՀՀԿ-ն Վանաձորում տարավ իր կեղծ հաղթանակը և բացեց Վանաձորի նոր էջը, որը ոչնչով չի տարբերվում հնից:
Միանգամից մի քանի եվրոպական երկիր է դիտարկում Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հնարավորությունը։ Դրա համար հիմք են ծառայում Ռուսաստանի ռազմական գործողությունները Սիրիայում, մասնավորապես, Հալեպ քաղաքի ռմբակոծությունը։ Այս մասին հայտնում են Times (FT) և World Street Journal պարբերականները։
Հայկ Ասլանյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։
«Անշուշտ, կան ուժեր, որոնք դեմ են փոփոխություններին, սակայն մեզ համար նշանակություն չունի, թե ովքեր են այդ մարդիկ: Անցյալի էջն արդեն շրջված է, և մենք շարժվում ենք առաջ: Հիմա ՖԻՖԱ-ն գործում է ավելի թափանցիկ»,-ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքները:
Իրականում, իմ համոզմամբ, նույն այդ քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն իրենց ամբիցիաները եւ զսպող դեր ունենան տեղի իշխանությունների համար, որպեսզի համատեղ ջանքերով՝ թե համագործակցությամբ, թե քննադատությամբ հնարավոր լինի Վանաձորի ու վանաձորցիների համար դրական գործ անել:
Հոկտեմբերի 12-ին համացանցում և լրատվական կայքերում հրապարակում էր եղել, որ Երևանի բուսաբանական այգի զբոսանքի տարած մանկապարտեզի սաներից մեկին դաստիարակն ապտակել է, տեղադրվել էր նաև տեսանյութ։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի Անգլիայի առաջնության հերթական տուրի «Լիվերպուլ»-«Մանչեստր Յունայթեդ» խաղին: