Այս պահին Բրազիլիայի հետ մեր տնտեսական հարաբերությունները սահմանափակվում են մի քանի ապրանքատեսակների՝ թռչնի եւ խոզի մսի, ծխախոտի հումքի ներկրմամբ, իսկ ներմուծման մեջ ամենամեծ մասնաբաժինը շաքարն է, կամ, ինչպես պաշտոնապես է նշվում, շաքարի հումքը: Բրազիլիան ՀՀ-ի համար այս ապրանքի միակ մատակարարն է:
Հ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանի հրաժարականներն ու հայտարարությունները քաղաքական օրակարգի ամենաքննարկվող թեմաներից են։ Ձևավորման փուլում գտնվող նրա հիմնած քաղաքական ուժի ու ենթադրյալ համախոհների առնչությամբ հարցականները շատ են, այլ խոսքով, ինտրիգը պահպանվում է։
Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը նշանակվելուց հետո հանձնարարեց նախարարներին վերանայել իրենց ոլորտը և կրճատումներ անել։ Բնականաբար, Պաշտպանության նախարարությունը բացառություն չէր կարող լինել։ Որքան էլ հանձնարարականը օբյեկտիվ է, այնուամենայնիվ, մարդկային առումով՝ մի փոքր դժվար։ Մի գրչի հարվածով որոշել տասնյակ աշխատակիցների գործազուրկ թողնելու քայլը՝ այդքան էլ հայկական մտածողության նախարարների սրտով չէ։
Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային:
48 տարեկանում հիվանդությունից մահացել է բեյրութահայ նկարչուհի, անիմատոր Սևան Նագգաշյանը: arevelk.am-ի փոխանցմամբ՝ նա բնակվում էր Երևանում, ակտիվ ստեղծագործում էր, ունեցել է ցուցահանդեսներ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ անուղղակի խիստ քննադատության ենթարկեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործունեությունը ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում: ՀՀ կառավարության երեկվա նիստում նա հայտարարել է. «Հանձնարարում եմ ՀՀ կրթության եւ գիտության նախարարին, ՀՀ մարզպետներին, Երեւանի քաղաքապետին` 7-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հանրակրթական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության եւ շահերի բախման երեւույթների բացառման ուղղությամբ»:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայությունը մինչ օրս դեռ չի հրապարակել, թե սեպտեմբերի ընթացքում պետական բյուջե մուտքագրված հարկերը եւ տուրքերը որքան են կազմել: Այս փաստն ամենեւին էլ պատահական չէ: ՀՀ կառավարությունն այսպիսով փորձում է քողարկել առկա, մեղմ ասած, տխուր իրավիճակը:
Հոկտեմբերի 13-ին «Հուրուն» (Hurun Research Institute) հետազոտական կազմակերպությունը հրապարակել է Չինաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշը: Անցյալ տարի եւս Վան Ցզյանինը ճանաչվել էր ՉԺՀ-ի ամենահարուստ մարդը: Տարվա ընթացքում նրա կարողությունը կրճատվել է 2 տոկոսով: Վան Ցզյանլինը Չինաստանի ամենահարուստ մարդն էր ճանաչվել նաեւ 2013 թվականին: Այն ժամանակ նրա կարողությունը գնահատվել էր 22 մլրդ դոլար:
Հայտնի է դարձել, որ այս գործարքից մոսկովյան ակումբը ստացել է 3 միլիոն եվրո: Եթե մինչև այս Մովսիսյանն ամերիկյան ակումբում խաղում էր վարձավճարով, ապա հիմա նա ունի պայմանագիր մինչև 2017 թվականը:
Հետազոտության հեղինակները պարզել են, որ 2015 թվականին Ասիայում յուրաքանչյուր երեք օրում նոր միլիարդատեր էր հայտնվում, իսկ ԱՄՆ-ում ամբողջ տարվա ընթացքում հայտնվել է միայն հինգ նոր միլիարդատեր: Նոր միլիարդատերերի մեծամասնությունը երիտասարդ ձեռնարկատերեր են, որոնք հարստացել են անշարժ գույքի, տեխնոլոգիական բիզնեսի կամ առեւտրի շնորհիվ:
ԱՊՀ-ի մասնակից երկրները նոր համաձայնագիր են պատրաստում խաղաղ նպատակներով տիեզերական տարածության օգտագործման բնագավառում, այն նախատեսելու է տիեզերքի գծով միջպետական խորհրդի ստեղծում:
«Բոլոնիայի» և Շվեյցարիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բլերիմ Ջեմաիլի 29-ամյա կինը՝ ալբանացի մոդել Էրյոնա Սուլեյմանին, ըստ GQ Italy ամսագրի՝ ճանաչվել է Եվրոպայի ամենագեղեցիկ ֆուտբոլային երկրպագուն:
Ավելի վաղ Պիկեն քննադատության էր ենթարկվել այն բանի համար, որ մարզադաշտ էր դուրս եկել վերնաշապիկով, որի վրա չի եղել Իսպանիայի դրոշը: Պաշտպանը բացատրել է դա նրանով, որ երկարաթև վերնաշապիկը չի ենթադրում դրոշի պատկերում: Հիշեցնենք, որ Պիկեն հայտարարել էր, որ պլանավորում է ավարտել միջազգային կարիերան Ռուսաստանում կայանալիք 2018թ. Աշխարհի առաջնությունից հետո:
Հայտնի հոգեբան Ջեդ Դեյմոնը 40 տարվա կլինիկական հետազոտություններից հետո հանգեց այն եզրահանգման, որ մարդկանց մեծ մասն իրականում չի գտնում «իր» մարդուն։ Պարզապես նրանք չեն դիմանում հարաբերությունների 5 աստիճաններին՝ կանգ առնելով երրորդի վրա։
Դադարեք փորձել փոխել ուրիշներին։ Դեպքերի մեծամասնությունում դուք չեք կարող փոխել մարդկանց և չպետք է փորձեք դա անել։ Դուք կա՛մ պարզապես ընդունում եք նրանց այնպես, ինչպես կան, կա՛մ որոշում եք կայացնում՝ ապրել առանց նրա։
Գոյություն ունեն պարզ և բնական միջոցներ, որոնք կարող են օգնել մազաթափության դեմ պայքարում։ Անհանգստանալու կարիք չկա. հնարավոր է խուսափել սոխի տհաճ հոտից. դրա պատճառով պետք չէ հրաժարվել այս արդյունավետ դիմակից։
Թանկարժեք ավտոմեքենաները խարդախությամբ յուրացնողը հայտնաբերվեց: Ոստիկանները հնարավոր մյուս տուժողներին խնդրում են արձագանքել:
Խոսքը Մանհեթենի 79-րդ փողոցի 14 համարի 5-հարկանի շենքի մասին է, որը գտնվում է Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգի տան դիմաց: Խուցը գլխավորապես օգտագործվում էր ԱՄՆ-ում ապրող իրաքցիներին մարմնական պատիժների ենթարկելու համար: Նրանց այդ կերպ հարկադրում էին իրենց ազգականներին ստիպել՝ վերադառնալ հայրենիք եւ համագործակցել Բաղդադի իշխանությունների հետ:
Իտալական ակումբը Դարմիանին դիտարկում է՝ որպես Շտեֆան Լիխտշտայներին փոխարինող, ում պայմանագիրն ակումբի հետ լրանում է 2017թ.: 32-ամյա շվեյցարացին հունվարին կարող է տեղափոխվել «Չելսի» կամ «Բարսելոնա»:
Ընթացիկ տարում ընկերությունները կիբեռանվտանգության վրա կծախսեն 73,7 մլրդ դոլար, իսկ մինչեւ 2020 թվականը տարեկան միջին աճը կկազմի 8,3 տոկոս, նշում են վերլուծաբանները: 2016 թվականին թվային անվտանգության խոշորագույն շուկան կդառնա ԱՄՆ-ը, երկրորդ տեղում Արեւմտյան Եվրոպան է, երրորդում՝ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը։
«Ժպտում եմ, երբ լսում եմ, որ մարդիկ սեպտեմբերին խոսում են այն մասին, որ Պոգբան բավականաչափ լավը չէ: Սա դեռ երկրորդ ամիսն է: Կարևոր չէ՝ ով է առջևում մրցուղու միջնամասում, կարևորը է՝ ով կհաղթի վերջում»,- նշել է Բուֆոնը:
«Անհնար է այդքան երկար պահպանել առաջատարի դիրքը, եթե դու չունես համապատասխան տրամադրվածություն, եթե հաղթանակի սով չունես և չես ձգտում անել ամեն ինչ՝ պարտությունից խուսափելու համար»,- ասել է Չեխը:
Իսպանացի մասնագետն ամռանը գլխավորեց «քաղաքաբնակներին»՝ փոխարինելով Մանուել Պելեգրինիին: Ըստ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողի խոսքերի, նա կարող էր ավելի վաղ սկսել աշխատել Գվարդիոլայի հետ:
Ցուցասրահի առաջին հարկն ամբողջովին տրամադրվել է հայկական ընկերություններին: Այստեղ ներկայացված են թե՛ պետական աջակցությամբ գործող, և թե՛ մասնավոր ընկերություններ: Իսկ երկրորդ հարկում տեղ են գտել ցուցահանդեսին մասնակցող արտասահմանյան ընկերությունների մշակումները:
Սխտորը ոչ միայն օգնում է նորմալացնել նյութափոխանակությունը, այլև հակաբորբոքային հատկություններ ունի։ Այն օգնում է հանգստացնել որովայնը և խուսափել գազերից։ Գերադասելի է այն ուտել հում վիճակում, քանի որ հենց այդ դեպքում սխտորի բոլոր օգտակար հատկությունները պահպանվում են։
Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ առաջարկություններ ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց եղանակով դիմելու հնարավորության վերաբերյալ, համապատասխան աշխատանքներ տանել և հնարավորություն ընձեռել, որպեսզի կենսաթոշակ և նպաստ նշանակելու դիմումը ներկայացվի ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից, վերլուծել կենսաթոշակ և նպաստ նշանակելու գործընթացները և առաջարկություններ ներկայացնել դրանք օպտիմալացնելու ուղղությամբ:
«Պուտի՛ն, հեռացիր Հայաստանից». բողոքի ակցիա:
Եթե էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկան պլանավորվում է ստեղծել 2019թ., ապա նավթի/նավթամթերքների և գազի շուկան` 2025թ., ինչը վկայում է նախագծի գերքաղաքականացվածության և Մոսկվայի կողմից էներգակիրներով աղքատ իր “դաշնակից երկրների” նկատմամբ անհավասար և խտրական վերաբերմունքի մասին: Միայն 2025թ. հետո պետք է որոշվեն և լուծվեն Ռուսաստանի նավթագազային խողովակաշարային համակարգերի նկատմամբ միասնական մուտքին և մաքսային-սակագնային կարգավորման ընդհանուր կանոններին առնչվող հարցերը: Մինչ դրանց ստեղծումը ԵՏՄ երկրները կղեկավարվեն գործող երկկողմանի համաձայնագրերով:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 13-ին շնորհավորական ուղերձ է հղել Անտոնիո Գուտերեշին՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
«Ջանլուիջիի նպատակը մինչև 2018թ. Աշխարհի առաջնություն խաղալն է: Բուֆոնը նշանավոր ֆուտբոլիստ է, նա դեռ կարող է զարմացնել: Կյանքը և ֆուտբոլն անկանխատեսելի են, այդ պատճառով ես չեմ բացառում, որ Ջանլուիջին կշարունակի կարիերան 2018թ. Աշխարհի առաջնությունից հետո: